Բավ է պառակտվել
04-10-2021 22:08

Խափանվել է Facebook-ի աշխատանքը․ “դարքնեթ”-ում են հայտնվել սոցիալական ցանցի 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալներ

Դարքնեթում վաճառքի է դրվել ֆեյսբուքի 1,5մլրդ օգտատիրոջ տվյալներ։ Բազան պարունակում է օգտատերերի անունները, էլ․ հասցեները, ID-ները, գեոլոկացիան և հեռախոսահամարները։ Սա տվյալների ամենախոշոր արտահոսքն է ընկերության պատմության մեջ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ամբողջ աշխարհում արձանագրվել են օնլայն ռեսուրսների զանգվածային անջատումներ։ Գլոբալ խափանման են ենթարկվել WhatsApp- ը և Instagram-ը, այն ազդել է նաև Google-ի, Facebook- ի, Twitter-ի և այլ խոշոր հարթակների վրա։

Խափանումներից հիմնականում դժգոհում են Ռուսաստանի, Հայաստանի, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Կանադայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և այլ երկրների օգտատերերը։