Բավ է պառակտվել
12-11-2019 13:39

“Ռոսկաչեստվո”-ն կստեղծի հուսալի առցանց խանութների գրանցամատյան

“Ռոսկաչեստվո”- ն մտադիր է ստուգել առցանց խանություների կողմից տարանադրվող ծառայությունների որակը և ստեղծել հուսալի առցանց վաճառողների գրանցամատյան: Այս մասին ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

“Ռոսկաչեստվո”-ի թվային փորձաքննության կենտրոնը մտադիր է բացատրել սպառողներին, թե որ առցանց խանութներին կարող են վստահել և ինչի վրա ուշադրություն դարձնել գնումներ կատարելիս։ Այդ նպատակով կստեղծվի փորձագիտական և հասարակական մոնիթորինգի հարթակ: Փորձնական նախագիծը կգործարկվի նոյեմբերին, այն ամբողջությամբ կսկսի գործել 2020-ին, սպառողների կողմից ապրանքների և ծառայությունների գնահատման համար նախատեսված “Ռոսկաչեստվո” մասնագիտացված պլատֆորմի մեկնարկի հետ միաժամանակ:

Առաջինը ստուգումը կանցնեն տոմսերի վաճառքի գործակալությունների կայքերը, քանի որ վերջին ժամանակներս հաճախացել են կեղծված տոմսերի ձեռքբերումների դեպքերը համացանցում, նշել են “Ռոսկաչեստվո”-ում: Եթե առցանց խանութի կայքը լիովին համապատասխանի գերատեսչության պահանջներին, ապա նրան կտրվի առավելագույն միավոր և էլեկտրոնային հավաստագիր, ինչպես նաև “Ռոսկաչեստվո”-ի գնահատականով վիջեթ տեղադրելու իրավունք, որը “կդառնա ուղեցույց հաճախորդների համար և որակի երաշխիք”, - ասվել է կազմակերպությունում: Այս դեպքում աուդիտի երկրորդ մասը կկատարվի սպառողների կողմից խանութի ծառայությունների որակի գնահատման միջոցով:

“Էլեկտրոնային առևտրում որակի նշանը միջազգայնորեն ճանաչված բիզնես էթիկայի գործիք է` առցանց գնումների ժամանակ բնակչության շրջանում վստահություն ստեղծելու և անազնիվ վաճառողներից նրանց պաշտպանելու համար: Եվրոպայում, ստանալով վստահության նշան (trustmark), ընկերությունն ընդունում է շուկայում վարքագծի կանոնները և ստանում է մուտքի իրավունք՝ վեճերի մինչդատական կարգավորման ծառայություն։ Նույն տեղում, ի դեպ, այս էլեկտրոնային նշանը կարող են ստանալ նաև օտարերկրյա էլեկտրոնային հարթակները”, - մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի փոխնախարար Վիկտոր Եվտուխովը, ում խոսքերն է մեջբերում “Ռոսկաչեստո”-ն։

Համացանցում ապրանքների և ծառայությունների որակի անկախ փորձաքննության համակարգ ստեղծելու հնարավորությունն արդեն վաղուց է քննարկվում, հիշեցրել է փոխնախարարը, միաժամանակ առանձին հասարակական միություններ իրենց անդամների համար մշակում էին որակի սեփական դրոշմներ: Նոր նախագծի շրջանակներում “Ռոսկաչեստվո”-ն կնշի այն առցանց խանութները, որոնք բավարարում են որակի ստանդարտների պահանջների որոշակի փաթեթին, այդպիսով կստեղծվի “ինտերնետ-ընկերությունների որոշակի բիզնես միջավայր, որոնք մատուցում են առևտրային ծառայություններ բարձրակարգ մասնագիտական մակարդակով և դրսևորում են առևտրի լավագույն փորձ”, նշել է Եվտուխովը։ Նա կարծում է, որ բարձր մրցակցային միջավայրում նման նախագիծը խրախուսում է շուկայի մյուս մասնակիցներին հետևել դրանց:

“Առաջին փուլում մենք, իհարկե, չենք կարողանա ստուգել բոլոր առցանց խանութները՝ ըստ մեր խիստ ստուգման թերթիկի, այնուամենայնիվ, մենք քաղաքացիների ուշադրությունը կհրավիրենք այն կանոնների վրա, որոնց պետք է հետևել առցանց խանութը ստուգելիս”, - ասել է “Ռոսկաչեստվո”-ի ղեկավար Մաքսիմ Պրոտասովը, ում մեջբերում է մամլո ծառայությունը:

Կայքերի նկատմամբ պահանջների ստանդարտի մասին

Հետազոտություններ անցկացնելու համար “Ռոսկաչեստվո”-ի տեխնիկական հանձնաժողովը, որի կազմում են ոլորտների առաջատար մասնագետներ, մշակել է էլեկտրոնային առևտրի կայքերի որակի և անվտանգության չափանիշ: Ստանդարտը պարունակում է պարտադիր պահանջներ առցանց խանութների համար, ինչպիսիք են անձնական տվյալների մշակման քաղաքականության առկայությունը, HTTPS ծածկագրման արձանագրության և վավեր SSL վկայագրի օգտագործումը, ապրանքների համար վճարման ժամանակ ֆիզիկական անձանց քարտերին կամ էլեկտրոնային դրամապանակներին փոխանցումների բացակայությունն, ինչպես նաև առցանց խանութի վերաբերյալ տեղեկատվության առկայությունը (մասնավորապես՝ իրավաբանական անձի անվանումը) և այլն:

Կստուգվեն նաև առցանց խանութների կայքերում կոնտակտային հեռախոսահամարի, աշխատանքային ռեժիմի և վճարման մասին տեղեկությունների առկայությունը, հղումների ճշտությունը, հետադարձ կապի ձևի (կամ էլփոստի) առկայությունը և այլն:

Հաջորդ տարի “Ռոսկաչեստվո”-ն կսկսի ռուսական շուկայում գործող տարբեր կատեգորիաների՝ հագուստի, կոշկեղենի, կոսմետիկայի, գրքերի նվերների, խաղալիքների և այլն առցանց խանութների ուսումնասիրությունը։