Ռուսաստանի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցման վերահսկման գերատեսչությունը մտադիր է սև ցուցակում ներառել AppStore և Google Play հավելվածների պաշտոնական խանութների կայքերի հղումները, որոնց միջոցով կարելի է ներբեռնել Ռուսաստանում արգելված նյութեր: Այդ մասին նշված է դատարանի և Գլխավոր դատախազության վճիռներում: Ինչպես նշել են գերատեսչությունից, դրանք հավելվածները արգելելու առաջին դեպքերն են: Զանգվածային հաղորդակցման վերահսկման կոմիտեն կարգելափակի iOS-և և Android-ի համար նախատեսված հավելվածները էքստրեմիստական բնույթի բովանդակություն պարունակելու կապակցությամբ: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վադիմ Ամպելոնսկու խոսքով՝ հավելվածների հայտնի առցանց խանութներում նմանատիպ բովանդակությամբ աղբյուրների հայտնվելը վայրագություն է: «Այդ խանութների ղեկավարությանը անհրաժեշտ է սովորել կանխել արգելված նյութերի տարածումը», — հավելեց պաշտոնյան: Խոսքը Սաիդ բին Ալի բին Վահֆ ալ Քահթանիի երկու գրքերի մասին է՝ «Մահմեդականի ամրոցը: Ղուրանում և Սուննիում հանդիպող Ալլահին ընկալելու խոսքերը» և «Մահմեդականի ամրոցը: Ալլահին աղոթելու կոչերը: Ղուրանում և Սուննիում հանդիպող հմայական խոսքերի միջոցով բուժում»: Ստավրոպոլի գլխավոր դատախազության տվյալներով՝ այդ գրքերը ներառվել են Արդարադատության նախարարության կողմից վարվող էքստրեմիստական նյութերի դաշնային ցուցակում: Վերոհիշյալ աշխատանքների տեքստերը պարունակող հավելվածները կարելի է գտնել AppStore և Google Play խանութներում:

Բավ է պառակտվել