Բավ է պառակտվել
11-03-2022 17:28

Ռոսկոմնադզորը կսահմանափակի Instagram-ի հասանելիությունը

«Ռոսկոմնադզորը» կսահմանափակի Instagram-ի հասանելիությունը ռուս զինվորականների նկատմամբ բռնության կոչերի պատճառով, ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունում։

«Հիմք ընդունելով գլխավոր դատախազության պահանջը՝ Ռուսաստանի Դաշնությունում կսահմանափակվի Instagram սոցիալական ցանցի հասանելիությունը (պատկանում է Meta Platforms, Inc.-ին)»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Նշվում է է, որ «Instagram սոցցանցում նյութեր են տարածվում, որոնք քաղաքացիների <...> այդ թվում՝ զինվորականների նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կոչեր են պարունակում»։

ՔԿ-ն քրեական գործ է հարուցել երկու հոդվածով. մեկը ծայրահեղական գործունեություն ծավալելու հանրային կոչերի համար է, մյուսը՝ ահաբեկչություն քարոզելու։

Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով Meta-ի (նախկին Facebook) ներքին փաստաթղթերը, հայտնել էր, որ կորպորացիան չի մոդեռացնի օգտատերերի՝ ռուսների և ռուս զինվորականների նկատմամբ բռնության, ինչպես նաև Վլադիմիր Պուտինի և Լւոկաշենկոյի մահվան կոչերը՝ Ուկրաինայում իրավիճակի համատեքստում։ Խոսքը սոցիալական ցանցերում ատելության խոսքի արգելման քաղաքականության փոփոխության մասին էր։
Ըստ լրատվամիջոցների՝ ժամանակավոր թույլտվությունը վերաբերում է այնպիսի երկրներին, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուկրաինան և Լեհաստանը, ինչպես նաև Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Հունգարիան, Ռումինիան և Սլովակիան։ Համապատասխան նամակներն ուղարկվել են կոնտենտի մոդերատորներին:

Ավելի ուշ ընկերության ներկայացուցիչ Էնդի Սթոունը պարզաբանել է, որ Meta-ն հանել է ռուս զինվորականների, բայց ոչ քաղաքացիական անձանց նկատմամբ բռնություն հրահրելու արգելքը։

Գլխավոր դատախազությունն ավելի վաղ արդեն ճանաչել է Facebook-ը որպես մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ռուսների իրավունքների և ազատությունների խախտման մասնակից, որոնք, ի թիվս այլ բաների, երաշխավորում են զանգվածային ինֆորմացիայի ազատությունը: Դրա հիման վրա Ռոսկոմնադզորը սահմանափակել է Instagram-ի և Facebook-ի հասանելիությունը։