Բավ է պառակտվել
23-11-2019 17:44

“Ռոսկոսմոսը” հայտնել է երկրին մոտեցող անհայտ աստերոիդի մասին

“Ռոսկոսմոսի” կայքում հրապարակվել է, որ Երկրին է մոտենում նախկինում անհայտ աստերոիդ, որի չափսերը համադրելի են Չելյաբիսնկի երկնաքարի չափսերի հետ։

Նոյեմբերի 6-ին երկնային մարմինը հայտնաբերել է Ամուրի շրջանի Պերեդովոյե գյուղի մերձակայքում տեղակայված մերձերկրյա տիեզերական տարածությունում վտանգների մասին նախազգուշացնող համակարգը։ Աստերոիդի լայնակի կտրվածքը 10-15մ է, այն գտնվում է հելիոկենտրոն ուղեծրում, պտույտի պարբերությունը 2,89 տարի է։

“Ռոսկոսմոսը” հայտնել է, որ օբյեկտը հայտնաբերվել է առավելագույն մերձեցման ժամանակամիջոցում, երկրի կենտրոնից նվազագույն հեռավորությունը կազմել է 139հազ․410կմ։ “Հայտնաբերված մարմինը նախկինում չի դիտարկվել, պարբերաբար Երկրին մոտեցող նոր աստերոիդ է”,- նշվել է հաղորդագրությունում։

Նոյեմբերի 8-ին բրիտանական և ամերիկյան աստղադիտարանները հաստատեցլ են ռուս մասնագետների դիտարկումները:

Ըստ Ռոսկոսմոսի, սա երկրորդ աստերոիդն է, որը հայտնաբերվել է վերջին երեք ամիսների ընթացքում: Հուլիսի վերջին հայտնաբերվել էր “բավականին յուրօրինակ” ուղեծրով Երկրին մոտեցող աստերոիդ: Երկրից նվազագույն հեռավորությունը 187 հազար 791 կմ էր:

Չելյաբինսկի երկնաքարն ընկել է Երկրի վրա 2013 թվականի փետրվարի 15-ին: 20 մ տրամագծով երկնային մարմնի անկումը ուղեկցվեց մի շարք պայթյուններով: Արդյունքում մերձակա բնակելի և արդյունաբերական շենքերում փշրվել էր ավելի քան 100 հազար քմ․մ լուսամուտ։