ՌԴ Գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի խորհուրդը հաստատել է լուսնային աստղադիտարանի օգնությամբ հետազոտությունների հիմնարար աշխատանքների պլանավորման պարամետրերը: «Լուսնային աստղադիտարան» անվանմամբ աշխատանքի նախագիծը ծրագրվում է ավարտել 2016-2017 թվականներին և ծախսել12 մլն ռուբլի: Արդյունքում կստեղծվի ծրագիր, որն իր մեջ պարունակում է Լուսնի մակերևույթի աստղադիտարանից Արեգակի, Երկրի և տիեզերքի հետազոտությունների հեռուն տանող նախագիծ: Լուսնային աստղադիտարանը հնարավոր կլինի կառուցել 2035-2040 թթ. ընթացքում:
Բավ է պառակտվել