Բավ է պառակտվել
10-08-2017 13:07

Արիկ Հախվերդյանի VCV HR-սթարթափը դարձել է 500 Startups-ի ռեզիդենտ և ներգրավել $150 հազ.

VCV-ի ՝ հայտատուների վիդեոհարցազրույցների համար նախատեսված ծառայությունը 2017 թ. ամռանը դարձել է ռուսական միակ սթարթափը, որն ընտրվել է 500 Startups աքսելերատորային ծրագրի կողմից:
Այդ մասին Gisher.news-ին պատմել է ընկերության հիմնադիր Արիկ Հախվերդյանը:
Երկու հազար հայտարարագրվածներից միայն 36 սթարթափ էր անցել 500 Startups-ի ընտրական փուլը: Ծրագրի շրջանակներում VCV-ն՝ ինչպես և այլ մասնակիցները, կազմակերպությունից 150 հազ. դոլարի չափով ներդրում է ստացել:
VCV –ի ղեկավար Արիկ Հախվերդյանը պատմել է, որ աքսելերատորն ընթանում է հուլիսի 24-ից հոկտեմբերի 24-ը: Ծրագրի շրջանակներում աքսելերատորի մասնակիցները կբնակվեն Սան Ֆրանցիսկոյում, որտեղ նրանց կուսուցանեն ԱՄՆ-ում բիզնես վարելու հմտություններ, կծանոթացնեն պոտենցյալ ներդրողների և մարքեթինգի, վաճառքի, ֆինանսների և այլ ոլորտների փորձագետների հետ:
500 Startups-ը իբրև փորձառու խորհրդատուների ներգրավում է աշխարհի այնպիսի խոշոր Այ Թի ընկերությունների մասնագետների, ինչպիսիք են PayPal-ը, Google-ը, Facebook-ը:
ԱՄՆ-ի շուկայում VCV-ն ծրագրում է արհեստական ինտելեկտի հիման վրա զարգացնել HR-սերվիսը, որը նախագծի ղեկավարի խոսքերով թույլ է տալիս տասնյակ անգամ կրճատել աշխատակազմի փնտրտուքի և ընտրության վրա ծախսվող ժամանակը:
Ընկերությունը մշակում է բոտ, որը ավտոմատ կերպով ուսումնասիրելու է հայտատուների ինքնակենսագրությունները, իսկ հետո նրանց հետ ձայնային կամ տեսահարցազրույցներ է անցկացնելու:
« Մենք արդեն վաղուց ենք մտածել միջազգային շուկաներ դուրս գալու մասին: Դրա համար խթան հանդիսացան ծառայությունն այլ երկրներում օգտագործելու հնարավորության մասին մեր ներկայիս հաճախորդների հարցումները»,- պատմել է Հախվերդյանը: Նա հավելել է, որ 500 Startups-ից առաջարկ ստանալու պահին VCV-ն ամերիկյան իրավաբանական անձ չի ունեցել, և մատուցվել է զուտ իբրև ռուսական ընկերություն:
2010թ. հիմնադրման պահից ի վեր VCV-ն հասցրել է ներգրավել 1մլն. դոլար՝ չհաշված 500 Startups-ի ներդրումները: Ընկերության սկզբնական ներդրողների թվում է Red Wings ավիաընկերության համասեփականատեր Սերգեյ Կուզնեցովը և վենչուրային Talent Equity Ventures հիմնադրամը:
Ռուսաստանյան շուկայում VCV-ն զարգացնում է տեսահարցազրույցներ անցկացնելու ծառայությունը և ստեղծում է ձայնային բոտեր՝ թեկնածուներին զանգեր կատարելու համար: Ընկերության հաճախորդների շարքում Հախվերդյանը նշում է « Բիլայնը», «Ռոստելեկոմը», « Մ. Վիդեոն», « Աշանը», « Տինկոֆֆ բանկը», « Սիբուր հոլդինգը» և այլ ընկերություններ: