Բավ է պառակտվել
31-07-2019 11:33

Հայաստանի երկնքում հնարավոր կլինի տեսնել տարվա ամենապայծառ աստղաթափը

Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը հրավիրում է դիտելու 2019թ․ամենապայծառ աստղաթափը՝ Պերսեիդների ասուպային հոսքը։

Ըստ աստղադիտարանի տարածած հաղորդագրության՝ այդ գեղեցիկ երկնային երևույթին կարելի է ականատես լինել օգօստոսի 10, 11 և 12-ին։

Աստղադիտարանում կկայանա տնօրեն Արեգ Միքայելյանի “Վտանգավոր աստղակերպեր” խորագրով դասախոսությունը, իսկ ուշ երեկոյան հնարավոր կլինի դիտել մոլորակներ և այլ երկնային մարմիններ։

Պերսեիդների ասուպային հոսքը սկսվել է հուլիսի 23-ին և կավարտվի օգոստոսի 22-ին, աստղաթափի առավելագույն փուլը կդիտվի օգոստոսի 10-13-ին։

Ըստ Ասուպների միջազգային կազմակերպության՝ այս տարի Պերսեիդների աստղաթափը կլինի 2019 թվականի ամենավառ աստղաթափը․1 ժամում սպասվում է մինչև 110 “ընկնող աստղ”։