Բավ է պառակտվել
30-11-2016 14:34

Samsung Pay-ը Ռուսաստանում Visa քարտերով կաշխատի դեկտեմբերի 1-ից

Samsung ընկերությունը հայտարարել է Ռուսաստանում շատ սպասված Samsung Pay Visa քարտեր ծառայության աջակցության մասին: Դեկտեմբերի 1-ից այդ հնարավորություններից կարող են օգտվել հետևյալ բանկերի հաճախորդները` «Ալֆա-Բանկ», «ՄՏՍ», «ՄՏՍ-Բանկ» և «Ռայֆֆայզենբանկ»: Բացի այդ, մինչև 2016 թվականի վերջը, Samsung Pay ծառայությունը հասանելի կլինի ՎՏԲ 24 բանկի Visa քարտերի տիրապետողներին: Հիշեցնենք, որ Ռուսաստանում, Samsung Pay ծառայության հետ աշխատում են Galaxy S7, Galaxy և S7 Edge, Galaxy S6 Edge +, Galaxy Note 5, Galaxy A5 (2016 թ.) և A7 (2016 թ.), ինչպես նաև Galaxy S6 և Galaxy S6 Edge սմարթֆոնները:

«Visa վճարային համակարգի հետ համագործակցությունը կարևոր հանգրվան է Ռուսաստանում Samsung Pay-ի զարգացման համար: Սա զգալիորեն մեծացնում է ծառայության բազմակողմանիությունը և լիովին համահունչ է մեր գլխավոր խնդրին` ապրանքների և ծառայությունների համար հարմար և անվտանգ բջջային վճարման լուծումների զարգացման և իրականացման հարցում: Այժմ մեր գործընկեր բանկերի հաճախորդները կարող են իրենց գրեթե բոլոր քարտերը միացնել Samsung Pay-ին, որպեսզի միշտ հնարավորություն ունենան վճարումներ կատարել օգտագործելով առավել նպատակահարմար եղանակը», -նոր գործընկերության կարևորության մասին պատմում է Ռուսաստանում Samsung Mobile-ի ղեկավար Արկադի Գրաֆը: