Բավ է պառակտվել
08-04-2014 00:36

Ապրիլի 8-ին տեղի կունենա Windows 8.1 Update բարեփոխման թողարկը

Մի քանի օր առաջ Microsoft-ի երեվակիչների համար կազմակերպված համաժողովի ժամանակ հայտարարվել է, որ Windows 8.1 Update-ի թողարկը տեղի կունենա ապրիլի 8-ին: Բարեփոխումը նախատեսված է նոութբուկներում և ստացիոնար համակարգիչներում ինտերֆեյսով գործածվող «ութնյակների» պարզեցման համար:
Microsoft-ում նաև մասամբ հաշվի են առել օգտատերերի քննադատությունը, ովքեր Windows 8-ի թողարկի առաջին օրվանից չեն դադարում բողոքել նրանից, որ «ութնյակը» «վատ» է հարմարեցված PC-ների և նոութբուքների համար:
Կատարած բարեփոխումները կպարզեցնեն Windows Store-ից ներբեռնված ինտերֆեյսից և հավելվածներից օգտվելու եղանակները: Այժմ հավելվածները կարելի է բացել համակարգչի «աշխատանքային սեղանից», ընդ որում պատուհանի վերին հատվածում կհայտնվի պանել, որի միջոցով հավելվածը կսեղմվի թրեյի մեջ: Հարմարավետ աշխատանք ապահովելու համար ծրագրերի նշանները կհայտնվեն խնդիրների պանելում:
Բարեփոխումների է ենթարկվել նաև Windows 8.1-ի սթարտային էկրանը. վերին աջ հատվածում ավելացել են փնտրելու, անջատելու և թարմացնելու կոճակները: Հավելվածին մկնիկի աջ սեղմումի շնորհիվ հայտնվում է ցանկը, որի օգնությամբ կարելի է փոփոխել ստարտային էկրանի էլեմենտների տեղակայման կետերը:
Ցանկացած սարքավորման համար նախատեսված վերջին բարեփոխումը Internet Explorer 11-ն է, որում նոր գործառույթներ են հայտնվել: Նրանցից ամենահետաքրքիրը enterprise mode ռեժիմն է, որը պարզեցնում է այն ցանցային ռեսուրսների մուտքը, որոնց չի աջակցում բրաուզերի նոր տարբերակը: