«Էներգիա» տիեզերահրթիռային կազմակերպությունը առաջարկությամբ դիմել է տիզերական «Սոյուզ» ապարատով Լուսնի շուրջ թռչել ցանկացողներին:
Ընկերության աշխատակիցները հայտարարել են, որ լուսնային զբոսաշրջիկների առաջին թռիչքը տեղի կունենա 2021 թվականին եւ կարժենա մոտ 150 մլն դոլար: Այժմ կատարվում է Տիեզերքից Լուսինը տեսնել ցանկացողների գրանցումը: Նշենք, որ հերթում առաջինը Հոլիվուդի ռեժիսոր եւ «Օտարը» պաշտամունքային ֆիլմաշարի հեղինակ Ջեյմս Քեմերոնն է:
Տիեզերական զբոսաշրջիկներին դեռեւս չի առաջարկվում էքսկուրսիա Լուսնի վրա, սակայն ապագայում, երբ բնական արբանյակի վրա բազա կկառուցվի, այդպիսի առաջարկն էլ հնարավոր կլինի: