Բավ է պառակտվել
29-03-2023 12:56

Ռուսաստանը պատրաստվում է արգելափակել YouTube-ը

VK-ն ակտիվորեն զբաղվում է VK Video-ի համար CDN սերվերների տեղադրմամբ: Այս մասին հայտնում է Forbes-ը, տեղեկությունը հաստատել են ընկերության ներկայացուցիչները։

Աղբյուրի համաձայն՝ VK-ն բանակցություններ է վարում խոշոր պրովայդերների հետ՝ քեշավորման CDN սերվերներ տեղադրելու համար։ CDN-ը սերվերների աշխարհագրորեն բաշխված ցանց է, որը պահում է տվյալների պատճենները: Նրանց օգնությամբ բովանդակությունը բեռնվում է ոչ թե կենտրոնական տվյալների կենտրոնից, այլ օգտատիրոջ գտնվելու վայրին ամենամոտից։

CDN սերվերները թույլ են տալիս արագացնել տեսանյութի ներբեռնումը ցանցում: Forbes-ի տվյալներով՝ VK-ն չունի սեփական CDN հարթակ, թեև 2021 թվականին ընկերությունը մամուլի հաղորդագրություններում հայտարարել է իր ներկայության մասին։ Երկու տարի առաջ ընկերությունը հայտարարեց, որ VK-ն ունի ամենամեծ CDN ցանցը, որը բաղկացած է 50 հանգույցից։

Ինչպե՞ս է սա կապված YouTube-ի հետ

Forbes-ի տվյալներով՝ VK-ն պատրաստվում է YouTube-ի հնարավոր արգելափակմանը։ Ենթադրվում է, որ ընկերությունը տեղադրում է CDN սերվերներ՝ իր VK Video հարթակում թրաֆիկի աճը կարգավորելու համար:

«Ոչ ոք չի բացառում, որ դա կարող է տեղի ունենալ։ Եթե YouTube-ը հիմա արգելափակվի՝ ապա ոչ մի հարթակ չի կարողանա դիմանալ հարթակից եկած դիտողների հոսքին»,- ասել է VK ներկայացուցիչը։

Forbes-ին տված հարցազրույցում VK-ի ներկայացուցիչներն նաև ասել են, կորպորացիան մտադիր է YouTube-ից իրենց մոտ գրավել հայտնի ռուսալեզու բլոգերներին և զգալիորեն մեծացնել իրենց տեսաթրաֆիկը: Արդեն այս տարվա փետրվարին VK-ն պայմանագիր է կնքել Medium Quality ստուդիայի հետ (հայտնի է CBD շոուից): Արդյունքում այժմ ստուդիայի տեսահոլովակները թողարկվում են VK Video-ում: Առայժմ անհանգստանալու պատճառ չկա։ Իշխանություններըդեռևս չեն խոսում Ռուսաստանում YouTube-ի արգելափակման մասին, իսկ VK-ի գործողությունները «ապահովագրվելու» դեր են խաղում։