Բավ է պառակտվել
14-03-2016 13:08

Մեկնարկել է «Պրոտոն-Մ» հրթիռը ExoMars նախագծի մոդուլներով

«Բայկոնուր» տիեզերակայանից մեկնարկել է հրթիռը, որը Մարս կհասցնի հետազոտական մոդուլներ։ Սա ռուս և եվրոպացի գիտնականների համատեղ նախագիծ է:
«2016 թվականի առաքելության հիմնական խնդիրը մոլորակի մթնոլորտում մեթանի առկայության ապացույցներ գտնելն է, որոնք կարող են ամբողջ աշխարհին հաստատել ներկայում կամ անցյալում Մարսի վրա կյանքի կամ ակտիվության գոյությունը, ինչպես նաև ստուգել հանգուցային տեխնոլոգիաները ExoMars երկրորդ արշավախմբի համար, որի մեկնումը նշանակված է 2018 թվականին»,- հայտնել է «Ռոսկոսմոս»-ը:
Մարս են ուղևորվել Trace Gas Orbiter ուղեծրային սարքը և Schiaparelli դեսանտային մոդուլը: Ծրագրվում է, որ դեպի Մարս առաքելության թռիչքը կտևի յոթ ամիս: Հոկտեմբերի 16-ին Schiaparelli-ն պետք Է անջատվի TGO-ից, իսկ դրանից երեք օր հետո մտնի Մարսի մթնոլորտ: Այնուհետեւ TGO ուղեծրային մոդուլը պետք Է դուրս գա մոլորակի ուղեծիր:
Նախագծի արժեքը կազմում է մոտ 1,4 մլրդ դոլար: Սկզբում, ծրագրին մասնակցում էր նաև NASA- ն, սակայն, 2012թ. փետրվար կեսերին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունը հրաժարվում է առաքելությունից: