Բավ է պառակտվել
08-02-2021 19:51

Porsche-ի առաջին ամբոջովին էլեկտրական սպորտային մեքենան՝ցածրաձայն, հզոր և էկոլոգիական (լուսանկարներ)

Սպորտային մեքենաների մասին խոսելիս պատկերացնում ենք շարժիչի տապը, ծխի ամպերը և մռնչյունի սիմֆոնիան։ Սակայն այս նորը բացարձակապես չի տեղավորվում կարծրատիպերի մեջ՝ դուռ բացելով դեպի ապագա։ Էլեկտրական մարտկոցներով աշխատող ավտոնեքենայի տեխնիկական բնութագրերը շատ նման են Panamera-ին և 911-ին։ Միևնույն ժամանակ, ներքին հարդարանքը և արտաքին տեսքը չեն կորցրել իրենց «պրեմիում» կարգը: Այն ճանաչվել է “Տարվա համաշխարհային մեքենա” (WCOTY) երկու անվանակարգում ՝ “Տարվա սպորտային ավտոմեքենա” և “Տարվա լյուքսային ավտոմեքենա”:

Չնայած Taycan-ի դիզայներները չունեին որևէ հստակ նախատիպ, նրանք չսկսեցին զրոյից: Բավականին զանգվածային չորսդռնանի սեդանը կրում է ապրանքանիշի ԴՆԹ-ն. ուրվագիծը որոշվում է սպորտային, թեք տանիքով, որն ընդգծում է մոդելի հարազատությունը ապրանքանիշի գլխավոր կուռքի՝ 911-ի հետ: Բնութագրական են նաև թևագոտիների ուսային հատվածները և կտրուկ ընդգծված հետնամասը: Մեկ այլ բնորոշ առանձնահատկությունն է հետևի սպոյլերը, որը առաջ է քաշվում երեք փուլով՝ կախված արագությունից: Արտաքին տեսքն ավարտում են 21 դյույմանոց հինգ անվաճաղով կռածո անիվները և ապակու ոճավորմամբ Porsche բառանշանը, որը ինտեգրված է թափքի հետնամասի լույսի շերտագծում։ Ընդհանրապես, նույնիսկ այն ժամանակ, երբ մեքենան պարզապես կայանած է բակում, երևում է, որ սա լուրջ սպորտային մեքենա է: Տպավորիչ տեսքին է նպաստում նաև լուսատեխնիկան։ Լուսադիոդային մատրիցային լուսարձակներն ասես ճախրում են օդում: Չորս կետանոց ցերեկային լույսերը և կարմիր հոծ գիծ ներկայացնող հետին լույսերը Taycan- ի այցեքարտն են։

Եթե այս ամենը բավարար չէ, կարելի է մեքենայի արտաքին տեսքը լրացնել 90 բացառիկ օպցիաներից մեկով, որոնք առաջարկում է Porsche Exclusive ատելիեն Ցուֆենհաուզենում։ Օրինակ, Sport Design փաթեթը պարունակում է կարբոնային ծածկույթով սկավառակներ և կապույտ սառույցի էֆեկտով լուսարձակներ:

TAYCAN-ը ՄՇՏԱԿԱՆ ՀԱՃՈՒՅՔ Է ՎԱՐԵԼԻՍ

Ավտոմեքենան բենզինի փոխարեն սնուցվում է էլոկտրական մարտկոցից: Հատկապես տպավորիչ է սպորտային ավտոմեքենայի արագացումը և դինամիկան, նույնիսկ եթե նախկինում թերահավատորեն էիք վերաբերվում էլեկտրական մեքենաներին: Հենց դա են ասում նրանք, ովքեր արդեն ներկա են եղել առաջին թեստ-դրայվին Ռուսաստանում։

Taycan- ը ներկայացված է երեք տարբերակով. սկզբնական 4S (530 ձիաուժ), Turbo (680 ձիաուժ) և Turbo S (761 ձիաուժ): Թվերն խոսում են այն մասին, թե ինչ է եղել երբևէ Porsche-ի տողանում:

Taycan Turbo S-ը և Taycan Turbo-ն լիաքարշակ են. ունեն երկու էլեկտրական շարժիչ (մեկը առջևում, մյուսը` հետևի սռնիի վրա): Taycan Turbo S-ը տեղից մինչև 100 կմ / ժ արագություն է զարգացնում 2,8 վայրկյանում, իսկ Taycan Turbo-ն՝ 3,2 վայրկյանում: Միևնույն ժամանակ, Turbo S-ը կարող է մեկ լիցքավորմամբ անցնել 412 կիլոմետր, իսկ Turbo մոդելները՝ մինչև 450 կիլոմետր (մեկ լիցքավորմամբ կարելի է Մոսկվայից Վալդայ հասնել): Մոդելների սահմանային արագությունը 260 կմ / ժ է:

ՏՊԱՎՈՐԻՉ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ ՍՈՒՊԵՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Porsche Taycan-ը բառացիորեն լցոնված է տեխնոլոգիաներով: Սա 800 վոլտ լարման համակարգով առաջին սերիական ավտոմեքենան է (մինչ այդ էլեկտրական մեքենաները աշխատում էին միայն 400 վոլտով): Դա թույլ է տվել Porsche-ին սարքավորել մեքենան ավելի հզոր՝ 270 կիլովատ լիցքավորմամբ համակարգով, որը 22.5 րոպեում կարող է լիցքավորել մարտկոցը 5 տոկոսից մինչև 80%: Ի դեպ, լիթիում-իոնային մարտկոցները նույնպես տպավորում են: Դրանց ընդհանուր հզորությունը 93 կՎտժ է. այդքան էլեկտրաէներգիան բավարար է միջին ընտանիքի համար երկու շաբաթվա ընթացքում: Ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար պատասխանատու է Intelligent Range Manager-ը: Այն կարգավորում է, օրինակ, կլիմատ-կոնտրոլ համակարգը և առավելագույն արագությունը, երբ մարտկոցի մնացած լիցքավորումը կարող է չբավարարել նախատեսված նպատակակետին հասնելու համար:

Taycan- ն ունի նաև էներգիայի վերականգնման յուրօրինակ համակարգ: Սա նշանակում է, որ արգելակման ժամանակ էներգիայի մի մասը հետ է վերադարձվում մարտկոց: 90% դեպքերում Taycan- ն արգելակում է էլեկտրական շարժիչների հաշվին, ուստի նրա մինչև 265 կՎտվ երականգնման պոտենցիալ հզորությունը զգալիորեն ավելի բարձր է, քան մրցակիցներինը:

ԴԻԶԱՅՆԻ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ

Հաշվի առնելով Taycan- ի ցածրությունը (ընդամենը 138 սմ), սրահը զարմանալիորեն ընդարձակ է ՝ թույլ տալով հարմարավետ նստել ինչպես առջևի, այնպես էլ հետևի նստատեղերում: Պարզվում է, որ Porsche-ի դիզայներները հատակում տեղադրված մարտկոցներում ոտքերի համար հատուկ խորություններ են նախատեսել՝ ուղևորների առավել հարմարավետության համար։ Ստանդարտ կազմաձևը չորս տեղանոց է, բայց անհրաժեշտության դեպքում, կարելի է հետ գցել լրացուցիչ երրորդ նստատեղը՝ հինգ հոգով տեղավորվելու համար։ Taycan- ն ունի նաև երկու բեռնախցիկ. Գլխավորը հետնամասում է 366 լիտր ծավալով, իսկ երկրորդն առջևում `88 լիտր ծավալով:

Porsche Taycan-ի ներքին հարդարանքն ունի ավելի բարձր տեխնոլոգիական ֆունկցիաներ, քան ցանկացած այլ Porsche, բայց բազային կոմպլեկտավորումը շատ չի տարբերվում Panamera- ից կամ 911-ից: Taycan-ի ստանդարտ հարդարման համար օգտագործված են մուգ մոխրագույն երանգի սինթետիկ նյութեր (դիզայներները ցանկանում էին ընդգծել մոդելի էկոլոգիականությունը): Բայց կարելի է հավելյալ վճարել կաշվով կամ այլ տեքստիլով հարդարմաբ համար, որոնք հասանելի են 12 գույների համադրությամբ, ինչպես նաև ընտրել փայտյա, ածխածնային մանրաթելից կամ ալյումինե վահանակներ:

Ի տարբերություն Porsche-ի մյուս մոդելների, Taycan-ը սարքավորված է թվային էկրանով: Կառավարման վահանակը կոր է և հարմարեցված է վարորդին: Կենտրոնում կա երկու էկրան մեկ ապակու ետևում . վերևում տեղադրված է մուլտիմեդիա համակարգի հիմնական 10.9 դյույմ էկրանը, ներքևում `լրացուցիչը: Բացի այդ, առջևի ուղևորի կողմում, ձեռնոցների խցիկի վերևում տեղադրված է չորրորդ էկրան՝ կենտրոնական մոնիտորի կրճատ մերկացված տարբերակը: Taycan- ը համալրված է ստանդարտ է SiriusXM արբանյակային ռադիոյով,կա Bluetooth-ին միանալու Apple CarPlay -ի հետ համատեղելիության հնարավորություն։

Taycan- ը կարող է համալրվել նաև լրացուցիչ տարբեր տեխնոլոգիաներով. Հարմարեցվող կրուիզ-կոնտրոլ, կայանման սենսորներ և կույր գոտիների մոնիտորինգ, ճակատային բախման նախազգուշացման համակարգեր, ավտոմատ արտակարգ արգելակում և այլն:

Ավտոմեքենան տպավորիչ է ինչպես արտաքին տեսքով, այնպես էլ տեխնիկական լցոնմամբ: Դա առաջին ամբողջությամբ էլեկտրական փոխադրամիջոցն է, որտեղ զգացվում է Porsche- ի պրեմիում կարգն ու հզորությունը: Ընկերության ինժեներներն ամեն ինչ արել են, որպեսզի “հաշտեցնեն” ակնհայտ հակասությունները՝ սպորտային մեքենայի դինամիկան և էլեկտրական մեքենայի ռացիոնալությունը: Արդյունքում ստացվել է այն մեքենան, որով կարելի երթևեկել սեփական հաճույքի համար: