Բավ է պառակտվել
28-08-2018 09:45

"Երեք հրացանակիրներն" ՝ ի դեմ Հայաստանում պլաստիկ աղբի

  

Պլաստիկ տոպրակները, շշերը, բաժակները, որոնց քայքայումը բնական միջավայրում տասնյակ տարիներ է տևում բնապահպանական խնդիրներից մեկն է ամբողջ աշխարհում։ UNDP տվյակներով պլաստիկ թափոններով շրջակա միջավայրի աղտոտումը Հայաստանում ներկայումս գնահատվում է տարեկան 5000 - 6000 տոննա, ինչից մոտ 2500 - 3000տ՝ Երևանում, և այս թիվը շարունակում է աճել։
Մի քանի տարի առաջ, Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ, Հայաստանի որոշ քաղաքներում (Վանաձոր, Սևան, Էջմիածին, Թալին) իրականացվել էր աղբավայրերի դիտարկում․արդյունքում պարզվել էր, որ պլաստիկ թափոնները կազմում են 10-20%, սակայն վերամշակվում է այս ծավալի միայն աննշան մասը։ Այո, Կապանում (քաղաք Հայաստանի հարավում՝ խմբ.) գործում է պլաստիկ թափոններից մայթերի սալիկների արտադրության եվրոպական գրանտի օգնությամբ բացված գործարան, սակայն հստակ կազմակերպված վերամշակող արդյունաբերություն գոկություն չունի։ Այնպես որ Gisher․News-ը չէր կարող անտարբեր մնալ Sevan startup Summit 2018 Apaga (Ապագա) ծրագրի նկատմամբ։ Մանրամասներն իմանալու նպատակով մենք հանդիպեցինք տղաների՝ Միխաիլ Զամսկիյի, Հայկ Ղազարյանի և Սեդրիկ Սոլմսի հետ։

Gisher․News. Նախ, պատմեք, ինչպե՞ս եք դուք ծանոթացել

Միխաիլ Զամսկոյ․ Սեդրիկի հետ մենք Հայաստան եք եկել մեկ տարի առաջ UWC Dilijan դպրոցում սովորելու։ Ոսումնառության ընթացքում մենք շատ էինք շրջագայում երկրոոմ, և աղբի խնդիրն ակնհայտ էր։ Շատ ցավալի է, երբ գնում ես սարեր և կարծում ես, թե այնտեղ երբեք ոչ ոք չի եղել, իսկ հետո աջից և ձախից աղբի կույտեր ես նկատում։ Եվ մենք որոշեցինք զբաղվել այդ խնդրով, ստեղծեցինք բարեգործական հիմնադրամ, որն ուսուցանում է Լոռու և Տավուշի շրջանների աշակերտներին և ուսանողներին թափոնների վերամշակման կարևորության մասին, սակայն միայն մարդկանց գիտակցությունը բարձրացնելով խնդիրն ինքնին չի վերանում։ Այդ պատճառով մենք որոշեցինք հետաձգել մեր ուսումը, մնացինք Հայաստանում և Դիլիջանում բացեցինք էլեկտրոնային թափոնների, շշերի և ալյումինի վերամշակման գործարան։ Այս ժամանակահատվածում մենք արդեն վերամշակել ենք 150հազ․ շիշ, սակայն միշտ առկա է միևնույն խնդիրը․ ինչպե՞ս առավել արդյունավետ նվազագույն ծախսերով հավաքել թափոնների առավելագույն քանակ։ Հետո հասկացանք, որ դա խնդիր է ոչ միայն մեզ համար, այլև ամբողջ աշխարում։ Հասկանալով, որ թափոններ հավաքելու համակարգն ընդհանուր առմամբ արդյունավետ չէ՝ գաղափար ծագեց մշակել մի հավելված, այնպես անել, որ յուրաքանչյուր մասնակից որոշակի խրախուսում ստանա։ Մենք հասկացանք թե ինչու է թափոններ հավաքելն անարդյունավետ․պատճառն այն է, որ բուն գործընթացի մասնակիցներն անմիջականորեն ոչինչ չեն շահում, ուստի մենք սկսեցինք աշխատել մեր APAGA ծրագրի վրա, իսկ շուտով ֆեյսբուքի միջոցով ծանոթացանք Հայկ Ղազարյանի հետ։

Հայկ Ղազարյան․ես հայրենադարձ եմ Կանադայից, Հայաստան եմ ժամանել երեք ամիս առաջ։ Կանադայում գոյություն ունեն հատուկ վայրեր, որտեղ ընդունում են պլաստիկ շշերը, և ես կարծում էի, որ Հայաստանում էլ է այդպես։ Սակայն կարող ես անգամ 10 կմ անցնել շշերը հանձնելու համար․պարզվեց, որ նման կետեր գոյություն չունեն։ Այդ մասին ես գրեցի իմ ֆեյսբուքյան էջին, և մեր ընդհանուր ընկերն Անգլիայից ծանոթացրեց մեզ։ Տղաները պատմեցին իրենց նախագծի մասին ու մենք սկսեցինք միասին աշխատել։

G.N. ինչու՞մ է կայանում ձեր մշակած ծրագրի էությունը

Մտահղացումը Երևանում կանաչ համայնք ստեղծելն է։ Մարդիկ կարող են մկնիկի մեկ սեղմումով պատվիրել, որ գան իրենց թափոնները տանեն (սկզբնական շրջանում՝ պլաստիկ շշեր), այսինքն՝ երբ մեկը սեղմում է կոճակը, իսկ մեկ ուրիշը գնում և հավաքում է թափոններն ու դրանք հանձնելու դիմաց նա բոնուսներ, միավորներ է ստանում իր հաշվին, որոնք հետագայում կարող է փոխանակել զեղջի կտրոններով։

G.N. դուք ինքներդ զբաղվու՞մ եք վերամշակմամբ

Միխաիլ․ ոչ, մենք վերամշակմամբ չենք զբաղվում, մենք ունենք գործընկերներ, ում մենք փոխանցում ենք հավաքած շշերը, և արդեն իրենց մոտ այդ շշերը մանրացվում են, մաքրվում, վերածվում մաքուր փաթիլների, այնուհետ արտահանվում են Ռուսաստան, որտեղ դրանցից ստանում են պոլիէսթեր, ինչից, համապատասխանաբար կարող է հագուստ կարվել։ Մենք հասկացղանք, որ տարբեր երկրներն արդեն ունեն վերամշակման հնարավորությունր, սակայն թափոններ հավաքելու հնարավորությունները սահմանափակ են զարգացած համակարգի բացակայության պատճառով։ Մեր կողմից մշակված հավաքման համակարգը կօգնի ընկերություններին հավաքել աղբը։

Հայկ․ մենք ֆեյսբուքում հարցում անցկացրեցինք, և հարցվողների 94%-ը պատասխանեց, որ թափոնների վերամշակումն իրենց համար անչափ կարևոր է։ Մարդիկ հասկանում են, որ իրենց երկիրն աղտոտված է, և մենք հույս ունենք, որ կկարողանանք ներմուծել աղբի վերամշակման այդ մշակույթը։ Մենք հիմա փնտրում ենք հաշմանդաներ, ովքեր հավատում են աղբի վերամշակման կարևորությանը, ընկերություններ, որոնք պատրաստ են խրախուման կտրոններ արտադրել․ ներկայումս դրանք 5-6-ն են։

Միխաիլ․ մենք անց ենք կացնում նաև կրթական արշավներ մամուլում, կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ, ծրագրում ենք անցկացնել վեբինարներ, որպեսզի մարդկանց մոտ բարձրանա աղբի վերամշակման կարևորության գիտակցումը։

Սեդրիկ․ սա միջոց է ցույց տալու մարդկանց, որ շիշը միայն թափոն չէ, դու կարող ես դրանք հավաքել և դիմացը՝ պարգևատրվել

Միխաիլ․ այժմ մենք շեշտը դնում ենք պլաստիկ շշերի վրա, բաըց գալիք ամսից նախատեսում ենք թղթի հավաքման նմանատիպ ծրագիր սկսել

Հայկ․ Կարևոր չէ, քանի շիշ եք դուք ուզում հանձնել, կարևորն այն է, որ 50 մ հեռավորության վրա գտնվող մարդիկ ցանկանում են միանալ ձեզ։ Այժմ մենք մի համակարգ ենք մշակում, որը թույլ կտա համագործակցել որ միայն ֆիզիկական անձանց, այլև կազմակերպությունների հետ։ Ընկերությունը՝ կնքված պայմանագրի հիման վրա, կվճարի տվյալ ծառայության դիմաց։ Այժմ, երբ դուք տեղափոխման պատվեր եք լրացնում, համաձայն պայմանագրի՝ ոչ մեծ նվիրատվություն եք կատարում, ինչը թույլ է տալիս մեզ վճարել ավտոմեքենայի վարձակության գումարն ու վարորդի աշխատավարձը, սակայն մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ ապագայում ֆիզիկական անձանց համար այս ծառայությունն անվճար լինի։

G.N. քանի՞ կամավոր է այժմ օգնում ձեզ

Սեդրիկ․ մեր խմբում այժմ աշխատում է 15 կամավոր

G.N. որևէ նախնական բյուջե ունեի՞ք

Սեդրիկ․ այո, զրոյական

G.N. ծրագիրն այծմ միայն Երևանու՞մ է ծավալվում

Հայկ․ այո, այս նախագիծը միայն Երևանի համար է, սակայն մենք շատ ենք ուղում հասնել նրան, որ երբևիցե կարողանանք հավաքել Հայաստանի բոլոր պլաստիկ շշերը։

 

Արմինե Ահարոնյան