Բավ է պառակտվել
17-02-2020 09:17

Ցուկերբերգերը կողմ է արտահայտվել համացանցի և սոցցանցերի նկատմամբ պետության կողմից մասնակի վերահսկողութուն սահմանելուն

Ամերիկյան Ֆեյսբուք ընկերության ղեկավար և համանուն սոցցանցի սեփականատեր Մարկ Ցուկենբերգերը կողմ է արտահայտվել համացանցի և սոցցանցերի նկատմամբ պետության կողմից մասնակի վերահսկողութուն սահմանելուն։ Նա այս մասին հայտարարել է շաբաթ օրը Մյունհենում կայացած անվտանգության կոնֆերանսին։

Նա պարզաբանել է, որ իշխանությունների կողմից վերահսկողությունն անհրաժեշտ է “իր կողմից ղեկավարվող ընկերության առնվազն չորս ոլորտում, այն է՝ ընտրական գործընթացը, քաղաքական բանավեճերը, տվյալների պաշտպանությունն ու փոխադրումն”։ Ընդ որում, նա ընդգծել է, որ Ֆեյսբուքն, իր հերթին, մտադիր է առավելագույն ճիգերը գործադրել քաղաքական գործընթացներին մասնակցությունը կանխելու ուղղությամբ։

“Պետության կողմից ավելի շատ վերահսկողություն և առաջարկներ պետք է լինեն, թե, ինչպիսի դիսկուրս է թույլատրելի, օրինակ քաղաքական գովազդի դեպքում։ Որտեղ է անցնում սահմանագիծը, երբ մենք խոսում ենք արտահայտվելու ազատության մասին, որը կարող է նաև վնաս պատճառել”,- նշել է Ցուկերբերգերը։ “Մենք կցանկանայինք, որ մասնավոր ընկերությունները չկայացնեին այդ քանակի վճռորոշ որոշումներ սոցիալական հավասարության ոլորտում՝ առանց ժողովրդավարական գործընթացների միջամտության”,- եզրափակել է Ֆեյսբուքի ղեկավարը։

Ավելի վաղ Ցուկենբերգերը կողմ էր արտահայտվել սոցցանցերում քաղաքական գովազդ տեղադրելու հնարավորության պահպանմանը։ Նրա կարծիքով, նման գովազդը կարևոր է, մանավանդ տեղական քաղաքական գործիչների և իրավապաշտպան կազմակերպությունների համար, որոնց բավարար ուշադրություն չի հատկացվում լրատվամիջոցներում։