Բավ է պառակտվել
14-11-2022 15:43

Թունելներ և այլմոլորակայիններ. Իլոն Մասկը ներկայացրել է ապագայի իր տեսլականը

Մասկն, ով ավելի վաղ խոստացել էր անձամբ գալ Բալի՝ ելույթ ունենալու համաշխարհային բիզնեսի առաջնորդների առջև, երկուշաբթի օրը տեսակապ է հաստատել նրանց հետ:

Երբ Մասկին հարցրել են, թե ինչու է նա մտափոխվել գալ Բալի, Twitter-ի նոր ղեկավարը կատակել է, որ «վերջերս նրա ծանրաբեռնվածությունը զգալիորեն ավելացել է» այն բանից հետո, երբ նա ստանձնել է սոցցանցը։

Ելույթի ժամանակ Մասկը խոսել է ապագայի իր տեսլականի ՝ խցանումների դեմ պայքարելու համար փորված ստորգետնյա թունելների, հրթիռային զբոսաշրջությունների և տիեզերքում այլմոլորակայինների հետ հանդիպումների մասին:

«Գուցե մենք այնտեղ կգտնենք այլմոլորակայիններ, որոնք միլիոնավոր տարեկան են», - ասել է նա:

Tesla-ի ղեկավարն այնուհետ խոսել է խցանումների դեմ պայքարում թռչող մեքենաների նկատմամբ թունելների առավելությունների մասին՝ նշելով, որ մեքենաները «գլխիներիդ կընկնեն» և վատ ազդեցություն կունենան անցորդների անձնական կյանքի վրա։

Պորտալի տվյալներով՝ Ջակարտան առաջարկել է Մասկին Ինդոնեզիան օգտագործել որպես իր SpaceX հրթիռի արձակման հարթակ՝ մատնանշելով հասարակածին մոտ գտնվելու առավելությունները։ Սակայն Մասկն ասել է, որ ցանկանում է տեսնել հրթիռային հարթակներ ամբողջ աշխարհում՝ ամենաարագ թռիչքներն ապահովելու համար:

Ինչպես նշում է Tempo.co-ն, Մասկի տեսազանգի ժամանակ ունկնդիրներին տեսանելի էին միայն նրա դեմքն ու ձեռքերը, մնացածը «սև էկրան էր»։

«Այս զանգից երեք րոպե առաջ մեզ մոտ հոսանքն անջատվել է։ Այդ պատճառով ես ամբողջովին մթության մեջ եմ»,- ասել է Մասկը ինդոնեզացի մոդերատոր Անինդիա Բաքրիին։ Tesla-ի ղեկավարը հավելել է, որ գիտակցում է «մոմերի լույսի տակ» երկրի էներգետիկ ապագայի մասին խոսակցությունների հեգնանքը։