Բավ է պառակտվել
13-10-2022 15:10

Թուրքական հաքերային Turkz խմբավորումը կոտրել է ավելի քան 200 հայկական կայք

Այսօր թուրքական պանթուրքիստական ​​ուղղվածության Turkz հաքերային խմբավորումը կոտրել է 3 հայկական կայք՝ դրանց վրա տեղադրելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիմանկարը։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է մեդիա փորձագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանը, գրում է ԱՌԿԱ-Տելեկոմ հեռահաղորդակցական պորտալը։

Հարկ է նշել, որ, ընդհանուր առմամբ, հարևան երկրների հաքերները վաղուց ակտիվ չէին, իսկ հիմա միանգամից երկու հարձակում մեկ օրում։ Մոտ ժամանակներս կերևա՝ սա պատահականությո՞ւն էր, թե՞ գործ ունենք համակարգված գործողությունների հետ»,- ասել է Մարտիրոսյանը։

Հինգշաբթի ավելի վաղ նա հայտնել էր, որ գիշերը ադրբեջանցիները կոտրել են ավելի քան 200 հայկական կայք, ներառյալ Արցախի ֆինանսների նախարարությունը, ՀԿԵ-ն, Գյումրու քաղաքապետարանը։