Բավ է պառակտվել
14-12-2016 16:13

Գիտնականները հայտնաբերել են մոլորակ, որի ամպերը կարող են սուտակներից և շափյուղներից լինել

Գազե հսկան Երկրից 1040 լուսային տարի հեռավորության վրա է գտնվում: Այն ավելի մեծ է, քան Յուպիտերը, իսկ նրա մակերեսի ջերմաստիճանը հասնում է 2600- աստիճանի:
Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են հետաքրքիր գազե մոլորակ, որի ամպերը կարող են բախկացած լինել բյուրեղներից՝ այդ թվում սուտակներից (Ռուբին - խմբ.)  և շափյուղներից (Սապֆիր - խմբ.): Բացահայտումը արվել է « Կեպլեր» տիեզերական աստղադիտարանի միջոցով ստացած տվյալների օգնությամբ.
Ուորիքյան համալսարանի հետազոտողների խումբը հետազոտել է HAT-P-7b հսկա էկզոմորորակը (գազային հսկա), որը գտնվում է Երկրից 1040 լուսային տարվա հեռավորության վրա: Այս երկնային մարմինը չափսերով Յուպիտերից մեծ է, և 500 անգամ գերազանցում է Երկիր մոլորակի չափսին:
Մոլորակն իր աստղի շուրջ լիարժեք շրջան է կատարում երկրային երկու օրվանից մի փոքր ավելի տևող ժամանակահատվածում:
Նրա մակերեսի ջերմությունը հասնում է էքստրեմալ թվերի՝ գրեթե 2,6 հազար աստիճան ըստ Ցելսիուսի, ինչի արդյունքում էլ սովորական ամպերի գոյացումն այդտեղ անհնար է դառնում: Միևնույն ժամանակ « Կեպլեր»-ի օգնությամբ այս մոլորակի շուրջ հայտնաբերվել են մեծ, շարժվող «լաքաներ», որոնք, ըստ գիտնականների, ինչ-որ որոշակի մասնիկների կուտակումներ են հանդիսանում, և քամու ազդեցությամբ տեղափոխվում են:
Փաստը, որ այդ ամպերը տեղափոխվում են HAT-P-7b-ի մակերեսի վրայով պարզ դարձավ, երբ մասնագետները վերլուծեցին 2009-ից 2013թթ. արված լուսանկարներ.
«Մենք կարծում ենք, որ ամպերը առաջանում են մոլորակի սառը հատվածում, իսկ տաք հատված հասնելով նրանք արագորեն գոլորշանում են: Համաձայն ստացված տվյալների մոլորակի վրա ուժեղ քամիներ են փչում, որոնք էլ այս կուտակումները մութ կողմից դեպի լուսավորված կողմն են քշում: Ավելին, քամու ուժգնությունը կարող է կտրուկ կերպով փոփոխվել, ինչը թույլ կտա, որ այդ կուտակումները սկզբում գոյանան, հետո՝ ցրվեն»,- ասում է հետազոտության ղեկավար Դևիդ Արմսթրոնգը:
Այն, որ կուտակումները որոշ ժամանակ, այնուամենայնիվ, կարողանում են գոյատևել գազե հսկայի շիկացած հատվածում, գիտնականներին հուշում է նրանց քիմիական բաղադրության մասին.« Շատ հավանական է, որ դրանք բաղկացած են կորունդից (հանքանյութերից): Եվ մենք, հավանաբար ականատես ենք լինում այն բանին, թե ինչպես են հանքանյութերից բաղկացած ամպերը ցրվում,տարածվում ողջ մոլորակով մեկ»,- ենթադրում է Արմսթրոնգը:
Կորունդը, դա հանքանյութի տեսակ է, որը Երկրի վրա հանդիպում է սուտակի և շափյուղի տեսքով:
Մասնագետները շարունակում են հետազոտությունները, և հույս ունեն նոր տվյալներ ստանալ Ջեյմս Ուեբի անունը կրող նոր տիեզերական աստղադիտակի միջոցով, որը NASA –ն ծրագրում է գործարկել 2018 թվականին:
Այս սարքի հիմնական առաջադրանքը լինելու է հենց տիեզերքի հեռավոր անկյուններում գտնվող էկզոմոլորակներին հետևելը: