Բավ է պառակտվել
08-08-2017 15:37

ԷՄՄԻ գիտնականները « էլեկտրոնային քիթ» են պատենտավորել

 

Տեխնոլոգիաների, համակարգերի և պրոցեսորների ոլորտում տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի աշխատակիցները հոտեր տարբերելու նպատակով արագ սովորող, նեյրոցանցային արհեստական ինտելեկտ են կիրառել: Դա գիտնականներին թույլ է տվել պատենտավորել փոքրիկ չափսեր ունեցող «էլեկտրոնային քիթ» սարքը, որը նախատեսված է լայն դասի քիմիական նյութերի հոտերը որոշելու համար: Գազի նոր անալիզատորը ընդունակ է ոչ միայն տարբերել գազային տարատեսակ խառնուրդները, այլ նաև հիշել նոր հոտեր:
« Գոյություն ունեն գազի, հոտերի բազմաթիվ սենսորներ, բայց դրանք բոլորն էլ ծրագրված են միայն մեկ, կոնկրետ հոտ ճանաչելու համար: Ենթադրենք, հանքափորները մեթանի սենսոր ունեն, և երբ այդ գազը հայտնվում է՝ սարքը այն հստակ ֆիքսում է, և հայտնում վտանգի մասին: Բայց հենց որ սարքը ստիպված է լինում գազերի խառնուրդ ճանաչել՝ խնդիրներ են առաջանում: Սարքն ընդունակ է այդ խառնուրդից տարանջատել մեթանը, իսկ այլ գազերը նա «չի տեսնի»: Բայց շատ հաճախ այնպիսի իրավիճակներ են ծագում, երբ հենց գազերի խառնուրդն է իրենից վտանգ ներկայացնում»,-մանրամասնում է Էլեկտրոնիկայի և մաթեմատիկայի Մոսկվայի ինստիտուտի (ԷՄՄԻ) պրոֆեսոր Վլադիմիր Կուլագինը:
Գիտնականների նորամուծությունը կայանում է նրանում, որ նրանց սարքը ստեղծվել է կոշտ, գազազգայուն մատրիցաների հիմքի վրա, որոնք բաղկացած են կիսահաղորդիչ սենսորներից՝ արագ սովորել նյարդացանցային արհեստական ինտելեկտի համակցմամբ: Հետազոտողների առաջարկը թույլ է տալիս բարձր ճշգրտությամբ տարբերակել խառնուրդները:

Հայտարարված սարքի սխեման ներառում է հետևյալ կետերը.
1 — գազազգայուն սենսորների մատրիցա,
2 — տեղեկատվության նախնական մշակման բլոկ,
3 — գազազգայուն սենսորների տաքացումը վերահսկող բլոկ,
4 — Հոտերը տարբերակող բլոկ,
5 — փոխանցման բլոկ,
6 — Սարքի կառավարման բլոկ,
Նախօրինակի երկշերտ նեյրոնային ցանցը ստեղծված է այնպես, որ ընդունակ է տարբերել 16 հոտ, հետևաբար, ունի 16 բիթանոց ելքային կոդ, որը աշխատանքի ընթացքում պետք է միայն մեկ միավոր պարունակի 16 կետերից մեկում: Մի քանի կետում մի քանի միավորի միաժամանակ հայտնվելը վկայում է այն մասին, որ սարքը իր համար անհայտ հոտ է հայտնաբերել:
Նամն պարագայում նոր հոտի պատկերը տեղադրվում է տվյալների բազայում, և նրա համար նոր նեյրոնային ցանց է վարժեցվում:
Արդյունքում, նոր հոտին ավտոմատ վարժեցման հետ միաժամանակ ապահովվում է դրանց ավելի հստակ տարբերակումը:
Եթե տվյալների բազայում հայտնաբերվում է հոտի երկու իրար մոտ պատկեր, ապա հավանությունը տրվում է այն հոտին, որի կոդը, ըստ Հեմինգի հեռավորության ( հաշվարկվում է կոդում առկա դասակարգերի համընկումների քանակը)ավելի մոտ է չափանիշային կոդին:
«Էլեկտրոնային քթի» առավեություններից է նաև սխալներն ուղղելու հնարավորությունը, որոնք ի հայտ են գալիս գազազգայուն սենսորների մատրիցայի հնանալու արդյունքում:
Տվյալ սարքն ունի կիրառման բավկան լայն ոլորտ, այն կարող է կիրառվել շրջակա միջավայրի մոնիտորինգի, ահաբեկչական սպառնալիքներից մարդկանց և օբյեկտների անվտանգության ապահովման, տեխնիկական աղետների վաղ ազդարարման, հումքի որակի վերահսկման համար: