Բավ է պառակտվել
23-08-2021 20:27

Գիտնականները բացահայտել են ապագան կանխատեսելու ուղեղի հնարավորությունը

Գիտնականները պարզել են, որ մարդու ուղեղը կարող է «շարունակել» մեղեդին և ընդունել այն որպես ավարտուն ստեղծագործություն, եթե այն որոշակի կերպ է ավարտվում։ Այդպես մեր ուղեղը փորձում է «կանխատեսել ապագան»։ Հետազոտողների կարծիքով, նույն ֆենոմենը վերաբերում է խոսքը կամ ժամանակի ընթացքում տեղի ունեցող այլ երևույթները «շարունակելով ավարտին հասցնելուն»։

Ուսումնասիրելով, թե ինչպես է մարդու ուղողը մշակում հնչող երաժշտությունը, Օրխուսի (Դանիա), Լոնդոնի (Մեծ Բրիտանիա) և Մակմաստերի (Կանադա) համալսարանների գիտնաաններին հաջողվեց ցուցադրել, որ երբ երաժշտական հատվածն անավարտ է կամ անորոշ բնույթի՝ մարդու ուղեղն ավտոմատ կերպով կանխատեսում է մեղեդու ավարտը։

Այլ խոսքով, փաստորեն, մասնագետները պարզել են, որ ուղեղը կարող է կանխատեսել ապագան։ Մինչ այդ համարվում էր, որ մեր ուղեղը գնահատում է մեղեդիները միայն պոստֆակտում, բայց ունակ չէ «կանխատեսել» ավարտը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Psychological Science ամսագրում:
Հետազոտության ընթացքում կատարվել է երկու գիտափորձ, որոնց մասնակցել է 38 և և 31 մարդ։ Առաջին խմբի մասնակիցներ լսել են Բախի ստեղծագործությունները՝ հնարավորություն ունենալով ձայնագրել այն կամ դադարի կոճակը սեղմել։ Այնուհետև ստուգել են թե որքան լավ են կամավորները հիշել մեղեդիները։ Արդյունքում մասնակիցներն ավելի ուշադիր էին լսում ձայները։

Երկրորդ խմբի մասնակիցները լսոել են միևնույն երաժշտական դրվագներն, այնուհետ գնահատել, թե որքանով են դրանք ավարտուն հնչում։ Պարզվել է, որ մասնակիցներն ավելի ավարտուն են ընկալել բարձր էնտրոպիկ տոներով ավարտվող մեղեդիներն ու ավելի երկար կենտրոնացել դրանց վրա։
Ելնելով սրանից, գիտնականները եզրահանգել են, որ մարդու ուղողը գրեթե նույն կերպ է գնահատում ավարտուն լինելը, երբ խոսքը հասնում է լեզվին, շարժումներին կամ այլ պրոցեսներին՝ այն ավտոմատ «մտածում է» մեր կյանքի այս կամ այն «սյուժեի» ավարտը։