Բավ է պառակտվել
16-10-2018 17:57

Քիմիկոս Արտեմ Օհանովի ղեկավարությամբ գիտնականները հայտնաբերել են ուրանի նոր հիդրիդներ

Գիտնականները կանխատեսել և փորձնական ճանապարհով հայտնաբերել են ուրանի նոր հիդրիդներ, ինչպես նաև կանխատեսել են, որ դրանց մի մասը դրսևորում է գերհաղորդականություն։ Գերհաղորդականության երևույթը կայանում է նրանում, որ ջերմաստիճանն իջեցնելիս որոշ նյութերում լիովին վերանում է էլեկտրական դիմադրությունը և միաժամանակ արտամղվում է մագնիսական դաշտը։ Սկզբնական ժամանակաշրջանում գերհաղորդականությունը հայտնաբերվել է միայն մի քանի պարզ մետաղներում, ինչպիսիք են ալյումինը և սնդիկը՝ բացարձակ զրոյից մի փոքր ավելի բարձր ջերմաստիճանում (–273 °C)։ Սակայն գիտնականներին առավել հետաքրքրում են այսպեղ կոչված բարձրջերմաստիճանային գերհաղորդիչները։ Ներկայումս ամենաբարձր ջերմաստիճանը, որի դեպքում կայուն կերպով պահպանվում է գերհաղորդականությունը –183 °C է, իսկ բարձրջերմաստիճանային գերհաղորդականության ռեկորդը –70 °C է էկզոտիկ ծծմբաջրածնի (H3S) համար, սակայն դրա համար անհրաժեշտ է 1,5 միլիոն մթնոլորտ ճնշում։ Սկոլտեխի և ՄՖՏԻ պրոֆեսոր Արտեմ Օհանովի ղեկավարած մի խումբ տեսաբաններ կանխատեսել են, որ ավելի ցածր՝ 50 հազար մթնոլորտից սկսած ճնշման տակ առաջանում են ուրանի 14 նոր հիդրիտներ (մինչ այժմ հայտնի էր միայն UH3), այդ թվում `ջրածնով հարուստները (օրինակ, UH7, UH8), որոնք, ըստ գիտնականների կանխատեսումների, նույնպես օժտված կլինեն գերհաղորդականությամբ: Հաշվարկների համաձայն, ամենից բարձրջերմաստիճանային գերհաղորդիչը UH7-ն է, որը կդրսևորի այդ հատկությունը -219 ° C-ում: Այս նշանակությունը կարելի է մեծացնել նյութի լեգիրման (հավելյալ տարրերի ներմուծման) միջոցով:

“Մեր ստացված արդյունքներում կա նշանակալի երկու կետ”,- պատմում է Արտեմ Օհանովը։ “Նախ, ճնշման տակ գտնվող ուրանի հիդրիդների անհավատալի հարուստ քիմիան, որոնց մեծ մասը չի համապատասխանում դասական քիմիայի կանոններին։ Եվ երկրորդ, դրանց ստացման հնարավորությունը և գերհաղորդականությունը շատ ցածր՝ հնարավոր է մինչև մեկ մթնոլորտ ճնշման պայմաններում։