Բավ է պառակտվել
17-04-2019 20:47

Գիտնականները նախազգուշացրել են, որ տիեզերական աղբի պատճառով Երկրի վրա կարող է ավելի մութ լինել

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գեոսֆերայի դինամիկայի ինստիտուտի մասնագետները զեկույց են հրապարակել, որտեղ նշել են, որ տիեզերական աղբի ծավալի ավելացմանը զուգընթաց կարող է պակասել Երկիր հասնող արևի լույսը։

“Ներկայումս տեղի է ունենում տիեզերքի աղտոտման աճ տիեզերական աղբի (ՏԱ) չափսերի բոլոր ընդգրկումներում, ինչը, կարող է հանգեցնել երկրի մթնոլորտ ներթափանցող արևային ճառագայթմների հոսքերի նվազմանն”,- ասվում է “Տիեզերական աղբ․սպառնալիքի ֆունդամենտալ և գործնական ասպեկտներ” գիտաժողովի համար նախապատրաստված զեկույցի թեզիսներում։

Փաստաթղթի հեղինակները փաստում են, որ համաձայն հետազոտությունների արդյունքների այս պահին մանր տիեզերական աղբի օպտիկական հաստությունը “դեռևս նշանակալի մեծության չէ”։

“Սակայն ճառագայթման այս վիճակը կարող է զգալիորեն փոխվել, հատկապես հաշվի առնելով Կեսլերի կասկադի էֆեկտը (ՆԱՍԱ- ի գիտնական Դոնալդ Կեսլերի նկարագրած հիպոթետիկ իրավիճակ, որի դեպքում տիեզերական աղբի քանակի պատճառով անհնար կլինի գործնական նպատակներով օգտագործել մերձավոր տիեզերքը՝ խմբ.)”,- նշում են գիտնականները։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ 2019-2020 թվականներին Ռուսաստանը Չիլիում, Մեքսիկայում և ՀԱՀ-ում տիեզերական աղբի դիտակայաններ է տեղակայելու։

Ներկայումս երկրամերձ ուղեծրի տարածքում վտանգավոր իրավիճակների կանխարգելման ավտոմատացված համակարգերի կազմում համակարգեր են գործում Ռուսաստանում, մասնավորապես՝ Կիսլովոդսկի, Ուսուրիյսկի և Աբրաու-Դյուրսոյի (Կրասնոդարի մարզ) շրջակայքում։ Տիեզերական աղբի հսկաողության նմանատիպ կայաններ են տեղակայված նաև Հայաստանում և Բրազիլիայում։

Մոսկվայի Ն. Է. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի մասնագետների գնահատականով ներկայումս Երկրի շուրջը պտտվում է շուրջ 7,2 հազար տոննա տիեզերական աղբ։

Ընդհանուր առմամբ, նշում են գիտնականներն, ուղեծրում կա 10 սանտիմետրից մեծ շուրջ 18 հազար օբյեկտ, այդ թվում` 1200 արբանյակ, 750 հազար “թռչող փամփուշտ” (յուրաքանչյուր “փամփուշտի” չափսը մոտ մեկ սանտիմետր է) և շուրջ 150 մլն. մեկ միլիմետրից փոքր շատ մանր բեկոր”: