Բավ է պառակտվել
03-02-2021 19:10

2020 թվականին աշխատավարձերն աճել են միայն ՏՏ ոլորտում

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները առավելագույն շահույթ քաղեցին COVID-19 համավարակից: 2020 թվականին միայն այս ոլորտում էին աշխատավարձերն ամսեամիս աճում, ընդ որում՝ երկնիշ տեմպերով: Այս մասին են վկայում ՓՄՁ սեգմենտում աշխատավարձերի ուսումնասիրության տվյալները, որն անցկացվել է “Պոտոկ” ներդրումային պլատֆորմի և HH.ru առցանց հավաքագրման ծառայության կողմից:

Վերլուծաբանների կարծիքով, փոքր բիզնեսի հատվածում թափուր աշխատատեղերի համար գործատուների առաջարկվող միջին աշխատավարձը էապես չի փոխվել 2020 թ.-ի ընթացքում և փետրվարից նոյեմբեր տատանվում էր 44 հազարից 45,7 հազար ռուբլու սահմաններում:

2019-ի հունվար-նոյեմբերի համեմատ` 2020 թվականի 11 ամիսների ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է 4% -ով:

Ըստ “Պոտոկի” տվյալների, աշխատավարձերի գծով բիզնեսի ծախսերը 11 ամիսների ընթացքում տարեկան կտրվածքով աճել են 2.4% -ով, հիմնականում ՏՏ ոլորտի շնորհիվ, որտեղ աճը կազմել է 18%:

“Համավարակը զգալիորեն արագացրել է և՛ բիզնես մոդելների, և՛ բիզնես գործընթացների թվայնացումը՝ ստիպելով նույնիսկ ավանդաբար անցանց ոլորտներին (օրինակ՝ հասարակական սննդի կազմակերպում և ֆիտնես) սովորել սպառողներին հեռահար ծառայություններ մատուցելու: Ակնհայտ է, որ առանց ՏՏ մասնագետ վարձելու կամ մի շարք գործընթացները ՏՏ աութսորսինգի փոխանցելու, այդպիսի թվայնացումը չէր կարող տեղի ունենալ: Փոքր և միջին բիզնեսը ստիպված էր էլ ավելի ինտենսիվորեն ներգրավվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցներ հայթայթելու մրցավազքում՝ ստեղծելով գրավիչ պայմաններ, այդ թվում ՝ աշխատավարձերի բարձրացման միջոցով», - ասում է “Պոտոկ” ներդրումային պլատֆորմի կառավարիչ գործընկեր Յուրի Պոպովը:

Մասնավորապես, Մոսկվայում ՏՏ հատվածի աշխատավարձի մասով փոքր բիզնեսի ծախսերն աճել են 20%-ով, Սանկտ Պետերբուրգում` 26%-ով, Թաթարստանում` 28%-ով, Նիժնի Նովգորոդի մարզում ` 30%-ով:

Ուսումնասիրված մնացած ոլորտներում հունվար-նոյեմբեր ամիսներին աշխատավարձի ծախսերն աճել են ավելի ցածր տեմպերով կամ նվազել են: Այսպես, սուրհանդակային ծառայություններ մատուցող ձեռնարկություններն ավելացրել են ծախսերը 10%-ով, մեծածախ առևտրի ձեռնարկությունները՝ 7%-ով, սննդի արտադրողները՝ 3% -ով, շինարարական արդյունաբերության ձեռնարկությունները՝ 2% -ով, լոգիստիկ ընկերությունների և վարձակալության հատվածի մասնակիցների աշխատավարձի ֆոնդի ծախսերը նաորդ տարվա համեմատ չեն փոխվել։