Բավ է պառակտվել
03-12-2016 15:17

Հայաստանում ինտերնետ օգտագործողների կայուն աճ է գրանցվել

Վերջին 3 տարիներին Հայաստանում ինտերնետ օգտագործողների կայուն աճ է գրանցվել` տարեկան մոտ 5 տոկոս: Հայաստանում 2016թ. երրորդ եռամսյակի դրությամբ ինտերնետ կապին միացած է Հայաստանի բնակչության գրեթե 60 տոկոսը, մինչ դեռ 2009թ. տվյալներով համացանցից օգտվում էր ընդամենը 191000 քաղաքացի:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տվյալներով, Հայաստանը նաեւ ցանցային պատրաստվածության ինդեքսի զգալի աճ է գրանցել՝ 144 երկրների ցանկում երեք տարվա ընթացքում 82-րդ տեղից բարձրանալով 56-րդ հորիզոնական: