Բավ է պառակտվել
08-08-2022 17:56

Հայաստանում պատմել են Պերսեիդների ասուպային հոսքի՝ «աստղաթափի» մասին

Այս տարի սեպտեմբերին Հայաստանում կայանալիք գիտության, արվեստի ու երաժշտության «STARMUS» VI միջազգային փառատոնի կազմակերպիչները պատմել են աստղաթափի գալիք ֆանտաստիկ գեղեցիկ երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի՝ «աստղաթափի» մասին։

Ինչպես հաղորդվում է «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» ֆեյսբուքյան էջում, երկնքում ամեն տարի հուլիսի 17-ից օգոստոսի 24-ը կարելի է դիտել ասուպային հոսքը․ օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը «Պերսեիդների աստղաթափի» առավելագույն փուլն է։

Լուսային աղտոտվածությունից զուրկ անամպ վայրերում կարելի է տեսնել ժամում մինչև 100 «աստղի» անկում (իրականում ավազահատիկի չափ այս մասնիկները այրվում են մթնոլորտում և ոչ մի առնչություն չունեն աստղերի հետ):

Բյուրականի աստղադիտարանի տվյալներով՝ այս տարի Պերսեիդների աստղաթափի ինտենսիվության առավելագույն փուլը համընկնում է լիալուսնի հետ, ինչը կխանգարի հետևել այս երկնային երևույթին։