Բավ է պառակտվել
26-11-2018 21:35

Չինաստանում ծնվել են ՄԻԱՎ-ի նկատմամբ կայուն առաջին մուտանտ-երկվորյակները

  Չինացի գիտնական Հե Ցզյանկույը հայտարարել է, որ այս ամսին իր երկրում ծնվել են առաջին գենետիկորեն մոդիֆիկացված աղջիկ երկվորյակները: Այս մասին տեղեկացվել է MedicalXpress- մամլո հաղորդագրության մեջ։

Գիտնականի խոսքերով, նա մուտացիաներ է ներմուծել մարդկային սաղմի գեների մեջ 7 ամուսնական զույգի անպտղությունից բուժելու ընթացքում, սակայն նրան դեռ հաջողվել է մեկ հղիության հասնել: Արդյունքում ծնված երեխաների ԴՆԹ-ն նպաստում է մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) դեմ կայունության զարգացմանը: Աղջիկների ծնողները չեն բացահայտել իրենց անուններն ու բնակության վայրը: Գիտնականն, իր հերթին, իր խոսքերի ոչ մի ապացույց դեռևս չի ներկայացրել։

Ցզյանկույը փորձել է անջատել CCR5 գենը: Արդյունքում օրգանիզմում դադարել է սինթեզվել սպիտակուցը, որի միջոցով ՄԻԱՎ-ը միանում է T-բջիջներին: Գենի խմբագրումը կատարվել է արդեն բեղմնավորված ձվաբջջում, ընդ որում բոլոր դեպքերում սերմնահեղուկի դոնորները վիրուսակիր են եղել: Բոլոր տղամարդիկ ստացել են արդյունավետ հակավիրուսային թերապիա, ուստի ՄԻԱՎ-ը ժառանգին փոխանցելու ռիսկը նվազագույնի էր հասցված:

Ծնված երկվորյակներից մեկի մոտ փոխվել էր CCR5 գենի երկու պատճեն, իսկ մյուսի մոտ՝ միայն մեկը:

Աշխարհի շատ գիտնականներ շատերը դատապարտել են Ցզյանկույի գործողությունները։ Օրինակ, Կիրան Մուսունուրուն (Kiran Musunuru) Պենսիլվանիայի համալսարանից ասել է, որ գիտնականը փորձարկում է իրականացրել մարդկանց վրա, որը չի կարող բարոյապես կամ էթիկապես արդարացվել։ Սակայն Ջորջ Չերչը Հարվարդից հավանություն է տվել չինացի բժշկի գործողություններին, քանի որ, նրա կարծիքով, ՄԻԱՎ-ը լուրջ սպառնաիք է հանրային առողջապահության համար:

Հայտնի է, որ CCR5 գենի մուտացիայով մարդիկ ավելի ընկալունակ են դառնում այլ հիվանդությունների նկատմամաբ, ներառյալ՝ Արևմտյան Նեղոսի տենդը և ավելի հաճախ են մահանում գրիպից։ Մարդու մոդիֆիկացման ուղղությամբ տարվող հետագա փորձարկումները ժամանակավորապես դադարեցվել են մինչև դրանց իրականացման հետ կապված հնարավոր ռիսկերի բացհայտումը։