Բավ է պառակտվել
17-06-2022 10:31

Չինաստանում հայտնել են այլմոլորակային ազդանշանների հնարավոր հայտնաբերման մասին

Չինացի գիտնականները հայտնել են, որ FAST (Sky Eye) ռադիոաստղադիտակը հայտնաբերել է այլմոլորակային ծագման հնարավոր տեխնածին ազդանշաններ, որոնք վկայում են տեխնոլոգիապես զարգացած այլմոլորակային քաղաքակրթության գոյության մասին: Ավելի ուշ հայտնագործության մասին Science and Technology Daily-ում հրապարակված գրառումը հանվել է անհայտ պատճառով։

Պեկինի մանկավարժական համալսարանի այլմոլորակային քաղաքակրթությունների հետազոտական ​​խմբի գլխավոր գիտնական Չժան Տունցզեի խոսքով՝ Երկրից դուրս տեխնոլոգիական ակտիվության մի քանի հնարավոր նշաններ են հայտնաբերվել: Նեղշերտ թեկնածու-ազդանշանները, որոնք տարբերվում էին նախկինում դիտարկված ամեն ինչից, ընդունվել են Չինաստանի 500 մետր բացվածքով գնդաձև ռադիոաստղադիտակով, որն իր դասի ամենամեծ սարքն է աշխարհում:

2020 թվականին թիմը հայտնաբերել է երկու արտասովոր ռադիո ազդանշան՝ 2019 թվականի երկնային հետազոտության տվյալները մշակելիս: 2022 թվականին գիտնականները էկզոմոլորակները դիտարկելիս հայտնաբերեցին ևս մեկ կասկածելի նեղշերտ ազդանշան, ինչի արդյունքում թեկնածու ազդանշանների ընդհանուր թիվը հասավ երեքի: