Բավ է պառակտվել
05-01-2021 22:30

Տիեզերքում հայտնաբերվել են հնարավոր «պորտալներ» դեպի տիեզերքի հեռավոր շրջաններ

Գիտնականները տիեզերքում հայտնաբերել են հնարավոր «պորտալներ» դեպի տիեզերքի հեռավոր շրջաններ: Դրանք կարող են լինել գալակտիկաների կենտրոնում գտնվող գերխոշոր սև խոռոչները: Այս մասին հայտնում է Monthly Notices of the Royal Society ամսագիրը:

Ռուս գիտնականները պարզել են, որ այդ «պորտալների» կամ «որդնանցքերի» (wormholes) մուտք կարող են հանդիսանալ շատ պայծառ գալակտիկաների սև խոռոչները։ Տեսականորեն տիեզերանավը կարող է անցնել նման պորտալների միջով: Այնուամենայնիվ, նրանք շրջապատված են ուժեղ ճառագայթմամբ, ինչը զրոյացնում է անձնակազմի կենդանի մնալու հնարավորությունը:

Որդնանցքի և սև անցքի նմանությունն այն է, որ երկուսն էլ ունեն չափազանց ուժեղ ձգողականության ուժ: Այնուամենայնիվ, ինչպես կարծում են գիտնականները, մարմինը չի կարող դուրս գալ սև անցքից՝ ընկնելով իրադարձությունների հորիզոնից այն կողմ, մինչդեռ «որդնացքը» պետք է ելք ունենա տիեզերքի որևէ այլ հատվածում։

Այսպիսով, նշում են մասնագետները, որդնանցքի ներսում երկու մարմինների բախումը տիեզերքից արված լուսանկարներում կնմանվի պայթյունի։ Այսինքն՝ այն, ինչր նախկինում ակտիվ գալակտիկական միջուկ (AGN) էր համարվում, իրականում կարող է լինել «պորտալի» մուտք:

Ռուս ֆիզիկոս Միխայիլ Պիոտրովիչը շեշտում է, որ գիտնականները դեռ քիչ բան գիտեն «որդնանցքերի» ներքին կառուցվածքի մասին: Ավելին, նրանք նույնիսկ վստահ չեն, որ նման երևույթ ընդհանրապես գոյություն ունի: Բացի այդ, նման ամենամոտ օբյեկտը գտնվում է 13 միլիոն լուսային տարի հեռավորության վրա, ուստի մարդը դժվար թե տեսանելի ապագայում կարողանա դրան հասնել: