Բավ է պառակտվել
14-08-2018 11:57

Google-ը կրկին բռնվել է օգտատերերի լրտեսության մեջ

The Associated Press –ի հետաքննությունից պարզվել է, որ Google-ի որոշ ծառայություններ շարունակում են առանց թույլատվության ավտոմատ կերպով ժամանակի նշումով տվյալներ պահպանել: Google-ը գրանցում է սմարթֆոնի սեփականատիրոջ գտնվելու վայրի պատմությունն անգամ եթե օգտատերն անջատել է այդ ֆունկցիան գաղտնիության կարգավորումներում, անկախ այն բանից, որ աջակցության էջը տեղեկացնում է, որ օգտատերերը ցանկացած պահի կարող են անջատել իրենց տեղաշարժման պատմությունը:
Ուսումնասիրությունն իրականացնողները նշում են, որ օգտատիրոջ գտնվելու վայրի մասին Google տեղեկությունը գրանցվում է այն պահին երբ նա բացում է «Քարտեզներ» հավելվածը: Օգտատիրոջ գտնվելու ճշգրիտ վայրը նաև որոշում է Android սմարթֆոնների եղանակի տեսության ծառայությունը: Չնայած այն հանգամանքին, որ որոնողական համակարգում որոշ հարցումներ ընդհանրապես կապված չեն գտնվելու վայրի հետ, նրանք նույնպես կարող են ճշգրիտ որոշել օգտատերերի գտնվելու վայրի լայնությունը եւ երկայնությունը եւ պահպանել այն գրանցումների մեջ: Գաղտնիության խնդիրը վերաբերում է Android սարքերի մոտ 2 միլիարդ օգտատերերին և հարյուր միլիոնավոր Apple ընկերության սմարթֆոն ունեցողներին, որոնց սարքերում տեղադրված են Google ֆիրմային ծառայությունները:
Google ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ընկերությունն ունի մի քանի գործիք, որոնք օգտագործում են օգտատիրոջ գտնվելու վայրը:
«Մենք տրամադրում ենք այդ գործիքների հստակ նկարագրությունը և դրանց կառավարման վստահելի միջոցները, որպեսզի մարդիկ կարողանան ցանկացած ժամանակ միացնել, անջատել կամ ջնջել պատմությունը», - նշել են կոռպոռացիայի մամլո ծառայությունում: Նրանք ավելացրել են, որ օգտատերերը կարող են լրիվ անջատել իրենց գտնվելու վայրի պատմությունը, սակայն դրա համար անհրաժեշտ է մտնել գաղտնիության կարգավորումների մեջ և անջատել մեկ այլ՝ «Հավելվածների և վեբ որոնումների պատմություն» պարամետրը:
Փորձագոտները կշտամբել են ընկերությանն այն բանում, որ ընտրացանկի (մենյու) այդ ֆունկցիան բացարձակապես կապված չէ գտնվելու վայրի պատմության հետ, ինչի պատճառով շարքային օգտատերերը չեն կարող իմանալ դրա մասին, ուստի դժվար թե այն անջատեն: Հետևաբար նրանց գտնվելու վայրը մշտապես կգրանցվի: