Բավ է պառակտվել
29-10-2024 16:44

Պենտագոնը կարծում է, որ արհեստական ​​ինտելեկտը կօգնի արդիականացնել միջուկային կառավարման համակարգը

ԱՄՆ ռազմավարական հրամանատարության ղեկավար, գեներալ Էնթոնի Քոթոնը հայտարարել է Պենտագոնի հնացած միջուկային հրամանատարության, կառավարման և կապի համակարգի թարմացման անհրաժեշտության մասին և նշել, որ արհեստական ​​ինտելեկտը (AI) կարող է օգնել լուծել այս խնդիրը։ Նրա խոսքերը մեջբերում է Air Force and Space Magazine-ը։

Քոթոնն ընդգծել է, որ ԱՄՆ ռազմավարական հրամանատարությունը (USSTRATCOM) դիտարկում է համակարգի արդիականացման տարբեր տեխնոլոգիաներ և մեթոդներ։ Նրա կարծիքով, AI-ն ունի որոշումներ կայացնելու կարողությունները բարձրացնելու ներուժ, սակայն, ինչպես գեներալը նշեց ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզության տեղեկատվական համակարգերի համաժողովում, «մենք երբեք չպետք է թույլ տանք, որ AI-ն կայացնի այդ որոշումները մեզ փոխարեն»:

Նա հավելել է, որ ժամանակակից տեխնոլոգիաները կարող են բարելավել տեղեկատվության փոխանցման արդյունավետությունն ու արագությունը, ինչպես նաև ավտոմատացնել տվյալների հավաքագրումը։ Քոթոնն ընդգծել է AI-ի օգտագործման հետ կապված ռիսկերը հասկանալու համար հետազոտությունների կարևորությունը: