Բավ է պառակտվել
25-02-2022 20:16

Ռուսաստանում սկսել են մասնակիորեն սահմանափակել Ֆեյսբուք մուտք գործելու հնարավորությունը

Ռոսկոմնադզորը հայտարարել է Ֆեյսբքուք մոտք գործելու մասնակի սահմանափակման մեկնարկի մասին, ասվում է գործակալության կայքում, գրում է ՌԲԿ-ն։

«Facebook սոցիալական ցանցի վերաբերյալ Գլխավոր դատախազության որոշման համաձայն՝ 2022 թվականի փետրվարի 25-ից Ռոսկոմնադզորը, օրենքով սահմանված կարգով, միջոցներ է ձեռնարկում մասնակիորեն սահմանափակելու մուտքն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում են գերատեսչությունից, դա պայմանավորված է ռուսական լրատվամիջոցների պաշտոնական էջերի սահմանափակմամբ, ինչը հակասում է ռուսական օրենսդրությանը։