Բավ է պառակտվել
21-03-2022 19:33

Ռուսաստանում արգելվել են Instagram-ն ու Facebook-ը

Մոսկվայի Տվերսկոյ դատարանը երկուշաբթի օրը Meta Platforms-ին պատկանող Instagram և Facebook սոցիալական ցանցերի գործունեությունը ծայրահեղական է ճանաչել և արգելել դրանք Ռուսաստանում, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

«Բավարարել Meta ընկերությունն արգելելու մասին Գլխավոր դատախազության պահանջները»,- հրապարակել է որոշումը դատավոր Օլգա Սոլոպովան։

Ինչպես նշել է դատավորը, արգելքի որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Ավելի վաղ դա պնդել էր Ռուսաստանի ԱԴԾ-ն։

Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր դատախազը, պահանջները չեն տարածվում Meta-ին պատկանող WhatsApp մեսենջերի վրա։ Բացի այդ, քաղաքացիները և կազմակերպությունները պատասխանատվության չեն ենթարկվի ծայրահեղականության համար՝ Facebook-ից և Instagram-ից օգտվելու համար: «Մետայի արտադրանքի օգտագործումը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից չպետք է դիտարկվի որպես մասնակցություն ծայրահեղական գործունեությանը», - պարզաբանել է դատախազության խոսնակը։ «Անհատները պատասխանատվության չեն ենթարկվի Meta-ի ծառայություններից օգտվելու համար»,- հավելել է նա։

Միևնույն ժամանակ, Meta-ին արգելվում է մասնաճյուղեր բացել և բիզնեսով զբաղվել Ռուսաստանում։ Գլխավոր դատախազությունը և ԱԴԾ-ն կարծում են, որ Meta-ի գործունեությունն ուղղված է Ռուսաստանի և նրա զինված ուժերի դեմ։

Գլխավոր դատախազության՝ դատարան դիմելու պատճառը մի շարք երկրների բնակիչների համար ՌԴ քաղաքացիների նկատմամբ բռնության կոչեր պարունակող տեղեկություններ տեղադրելու արգելքի ժամանակավոր վերացումն էր։ Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ հարուցեց ռուսաստանցիների նկատմամբ բռնության և սպանության դրդելու դեպքի առթիվ՝ կապված ընկերության աշխատակիցների գործողությունների հետ։ Ավելի վաղ Ռոսկոմնադզորն արդեն սահմանափակել էր Instagram-ի և Facebook-ի աշխատանքը Ռուսաստանում։ Որոշում է կայացվել չսահմանափակել WhatsApp մեսենջերի աշխատանքը։