Բավ է պառակտվել
24-06-2021 10:11

Ռուսաստանում գործարկել են մարդկանց և ավտոմեքենաների դեմքերը և ուրվագծերը ճանաչող համակարգը

ՆԳՆ-ն Ռուսաստանի հինգ մարզում սկսել է կիրառել մարդկանց և ավտոմեքենաների դեմքերը և ուրվագծերը ճանաչող նոր համակարգը, հայտնել է ՏԱՍՍ-ին համակարգը մշակող Ntechlab ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Տելենկովը։ Ntechlab-ը (Ռոստեխի տեխնոլոգիական գործընկեր) մշակել էր դեմքերը ճանաչող համակարգ, որն արդեն շահագործվում է Ռուսաստանի մի շարք մարզերում, այժմ ընկորությունը համալրել է այն մարդկանց և ավտոմեքենանրի ուրվագծերը ճանաչող ֆունկցիայով։ Ընկերությունը «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ինդուստրիա» համաժողովին ներկայացրել է բազմաօբյեկտային տեսավերլուծության հարթակ, որն իրական ժամանակի ռեժիմով ներկայացնում է տեսահոսքեր՝ ճանաչելով անցորդների և ավտոմեքենաների ուրվագծերը։

«Ուրվագծերով ճանաչելու լուծումն առաջացրել է մեր հաճախորդների մեծ հետաքրքրությունը, մենք շատ դիմումներ ենք ստացել։ Արդեն կան կիրառման օրինակներ։ Կարող եմ ասել, որ ՆԳՆ-ն օգտագործում է համակարգը Ռուսաստանի 5 մարզում, օգտագործվում է նաև արտասահմանում»,- ասել է Տելենկովը, այնուամենայնիվ, չնշելով մարզերը։

Տեխնոլոգիայով հետաքրքրվում են նաև իշխանության մարմիններն։ Այն արդեն կիրառվում է Լատինական Ամերիկայում հասարակական տրանսպորտի համակարգում և ԱՊՀ երկրներում՝ տարբեր նախագծերում, ինչպես նաև Ռուսաստանում և արտերկրներում՝ շինհրապարակներում, սպորտաանալիտիկայում, ասել է Ntechlab-ի գլխավոր տնօրենը։ Նրա խոսքով, համակարգով հետաքրքված են նաև Մերձավոր Արևելքի երկրներում, մոտ ժամանակներս ընկերությունը բանակցություններ կանցկացնի տարածաշրջանի մայրաքաղաքներից մեկում։

«Ներկայիս մեր լուծումը հնարվորություն է տալիս հետևել մարդու հետագծին, հաշվել և փնտրել մարդկանց նրանց ուրվանկարներով, ընդ որում մեր ալգորիթմների հնարավորությունները թույլ են տալիս շատ բարձր ճշգրտությամբ որոշել դրանք», - պարզաբանել է Տելենկովը։ Նա նշել է, որ արտաքնապես նման մարդկանց ճանաչելիս ալգորիթմը հաշվի է առնում այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են քայլվածքը, հասակը և այլն, ինչպես նաև թույլ է տալիս փնտրել արտաքին տեսքի ատրիբուտներով՝ ակնոցներ, գլխարկ կամ մորուք:

«Նույնն է ավտոմեքենաների դեպքում։ Մենք բոլորս արդեն սովորել ենք նրան, որ ճանապարհային տեսախցիկները գրանցում են մեքենաները, բայց այդպիսի տեսախցիկները շատ չեն և նկարահանում են միայն քաղաքների ճանապարհներին, մայրուղիներին: Մենք կարողանում ենք ճանաչել մեքենաները տեսախցիկների ձայնագրություններում, երբ դրանք շատ հստակ չեն երևում, համարանիշները տեսանելի չեն, կան երևում է մեքենայի մի մասը», - հավելել է ընկերության ղեկավարը: Ըստ Տելենկովի, ալգորիթմը հնարավորություն է տալիս նույնականացնել մեքենան` որոշելով դրա գույնը, մակնիշը և անհատական առանձնահատկությունները:

Տեխնոլոգիայի կիրառման հիմնական ոլորտներն են տարածաշրջանային տեսավերլուծությունները, տրանսպորտի կառավարումը, շինարարական նախագծերը, մանրածախ առևտուրը, առևտրային անշարժ գույքը և առևտրի կենտրոնները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի իշխանությունները գնել են Ntechlab-ի դեմքի ճանաչման համակարգերը։ Ռոստեխն առաջարկել է Ռուսաստանի Դաշնության մարզերին օգտագործել այդ տեխնոլոգիան կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում: Համակարգն օգտագործվել է 2018թ․ Ռուսաստանում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում: Ntechlab-ը նաև հաղորդել է, որ Լատինական Ամերիկայի, Հարավարևելյան Ասիայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ հետաքրքրվել են այս տեխնոլոգիաներով: