Բավ է պառակտվել
16-12-2019 12:56

ԱՄՆ-ում հայտնել են 1 ժամվա ընթացքում մարդուն աշխարհի ցանկացած անկյուն տեղափոխելու հարավոության մասին

Միացյալ նահանգներում մշակվել է տեխնոլոգիա, որը թույլ կտա մարդուն աշխարհի ցանկացած անկյուն հասցնել 1 ժամվա ընթացքում, հայտնել է պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Սթիվեն Քվաստը նոյեմբերին Հիլսդեյլ քոլեջում իր ելույթի ժամանակ։ ԱՄՆ ՌՕՈւ Ուսումնական ավիացիոն հրամանատարության նախկին հրամանատարի հայտարարությանն անդրադարձել է The Drive-ը։

“Արդեն այսօր կարելի է ստեղծել այդպիսի տեխնելոգիա, որը չի հանդիսանա զարգացում (գոյություն ունեցող տեխնոլոգիաների)՝ մարդուն 1 ժամից քիչ ժամանակում աշխարհի ցանկացած վայրից մեկ այլը տեղափոխելու համար”,- ասել է նախկին հրամանատարը։

Ամերիկյան պարբերականը նշել է, որ Քվաստն, ով ունի ավելի քան 3300 ժամ թռիչների փորձ, որոնցից 650-ը՝ մարտական, մասնավորապես՝ “Անապատի վահան”, Փոթորիկ անապատում” գործողությունների ժամանակ, իր հայտարարությունն արել է ամերիկացի զինվորականների այլ հայտարարությունների ֆոնին, ովքեր խոսել են մի շարք տարօրինակ երևույթների առկայույության մասին, որոնց բնույթը չի բացահայտվում բաց աղբյուրներում։ Ըստ Drive- ի, նման հայտարարություններն իսկապես կարող են նկարագրել իրերի իրական վիճակը, ինչպես նաև վկայել Պենտագոնի՝ տիեզերական նորարարությունների ոլորտում ներդրումների ծավալը զգալիորեն ավելացնելու հետաքրքրության մասին։

Հոկտեմբերին The Drive- ը գրել էր, որ ԱՄՆ-ի բանակը հաստատել է “The Stars Academy of Arts and Science” -ի (TTSA) հետ ենթադրաբար արհեստականորեն ստեղծված այլմոլորակային ծագման ֆիզիկական արտեֆակտներն ուսումնասիրելու մասին համաձայնագիրը։

Սեպտեմբերին ԱՄՆ ռազմածովային ուժերը հաստատել է համացանցում տեղադրված անհայտ թռչող մարմիններ ցուցադրող երեք տեսանյութի իսկությունը։

2018-ի ապրիլին ամերիկյան SpaceX ընկերությանի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Գվին Շոթվելը հայտարարել է, որ Big Falcon Rocket (BFR) տրանսպորտային համակարգը կգործի մեկ տասնամյակի ընթացքում և կկարողանա մարդուն աշխարհի գրեթե ցանկացած վայր տեղափոխել մեկ ժամից պակաս ժամանակահատվածում: