Բավ է պառակտվել
25-10-2022 11:34

WhatsApp-ի աշխատանքում գլոբալ խափանում է եղել

WhatsApp մեսենջերի օգտատերերը հայտնել են դրա աշխատանքի խափանման մասին։ Տեղեկատվությամբ կիսվել է Downdetector ինտերնետային ռեսուրսների հետևման ծառայությունը։
Պորտալի հաղորդմամբ՝ տարբեր երկրներում խնդիրներ են գրանցվել հաղորդագրություններ ուղարկելու, հավելվածը ներբեռնելու և մուտք գործելու հետ կապված։

Ավելի վաղ Lanit խմբի անդամ Artezio-ի վերլուծաբանները հայտնել էին, որ WhatsApp մեսենջերն ամենաանվստահելին է անձնական նամակագրության համար։ Այս եզրակացությունը փորձագետներն արել են հավելվածներ գաղտնիության մակարդակի ներքին ուսումնասիրության հիման վրա։

Մինչ այս Telegram մեսենջերի ստեղծող Պավել Դուրովը խորհուրդ էր տվել չներբեռնել WhatsApp-ը։ Նրա խոսքով, հավելվածն արդեն 13 տարի հսկելու գործիք է։

Նա պարզաբանել է, որ վերահսկողություն ձեռք բերելու համար հաքերներին անհրաժեշտ կլինի միայն օգտատիրոջը վնասակար տեսանյութ ուղարկել կամ տեսազանգ սկսել։ Դուրովն ընդգծել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ WhatsApp-ը բախվում է այս խնդրին։ Սա, ըստ նրա, խոսում է անվտանգության նոր թերությունների հեռանկարի մասին։