Բավ է պառակտվել
20-06-2020 23:14

Առաջին անգամ Հայաստանում․ամառային Արևեադարձին հնարավոր կլինի հետևել ուղիղ հեռարձակմամբ՝ Քարահանջից

 

Հունիսի 21-ին Ռուսաստանի տարածքում տեսանելի կլինեն հրե օղակ հիշեցնող արեգակնային խավարման առանձին փուլերը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել են ՏԱՍՍ-ին Մոսկվայի պլանետարիումից։

Խավարումը կսկսվի Մոսկվայի ժամանակով 07: 48-ին կենտրոնական Աֆրիկայում: Ամենամերկար փուլը, որը տեսանելի կլինի Հիմալայներում կտևի 38 վայրկյան:

Կիրակի, 2020թ․ հունիսի 21-ին տեղի կունենա արևի օղակաձև խավարում, որի առավելագույն փուլը կտևի 0,994 վրկ․ժամը 09։40-ին (Մոսկվայի ժամանակով) և տեսանելի կլինի Աֆրիկայում, Ասիայում, Չինաստանում և Խաղաղ օվկիանոսի տարածքում։ Ռուսաստանի տարածքում տեսանելի կլինեն խավարման միայն մասնակի փուլերը 0,1-0,4 վրկ․ տևողությամբ”- հայտնել են ՏԱՍՍ գործակալությանը։

Մինչև օղակաձև փուլի սկիզբը և դրա ավարտից հետո, Լուսնի՝ Արեգակի չծածկված հատվածի հակառակ եզրում տեսանելի կլինի արևային թագը, որը հատկապես պարզ կերևա սարերում։ Խավարման կարճատև փուլը տեսանելի կլինի Ռուսաստանի տարածքի զգալի մասում՝ արևմուտքից արևելք։ Հյուսիսից խավարման տեսանելիությունը սահմանափակված կլինի գծով, որտեղից նայելիս Արեգակի և Լուսնի սկավառակները կկպչեն միմյանց։

“Այդ գիծը կանցնի Ռուսաստանի եվրոպական մասում՝ Սմոլենսկի շրջանի վրայով, Մոսկվայի և Տվերի մարզերի սահմանի երկայնքով, Յարոսլավլի, Կոստրոմայի և Կիրովի շրջանների և Կոմիի հանրապետության երկայնքով, կանցնի Սիբիր՝ Հյուսիսային բևեռի շրջան, կանցնի Յակուտսկից մի փոքր հարավ և կհասնի մինչև Օխոտսկի ծով: Այս շրջաններից դիտելիս տեսանելի կլինեն Արևի և Լուսնի սկավառակների միմյանց դիպչելու պահը և լուսնային սարերը”, - հայտնել են ՏԱՍՍ-ին Մոսկվայի պալնետարիումի մամուլի ծառայությունում:

Ռուսաստանից տեսանելի արևի խավարման ամենաերկար փուլը կտևի 0,45 և տեսանելի կլինի Ալթայի երկրամասի և Տիվայի հանրապետության հարավում, ինչպես նաև Ալթայի հանրապետության՝ Ղազախստանի, Չինաստանի և Մոնղոլիայի հետ սահմանին: Ռուսաստանի եվրոպական մասում ամենաերկար փուլը կտևի 0,41-ը և տեսանելի կլինի Դաղստանի հարավում:

Ամառային արևադարձ

Հունիսի 21-ին կդիտարկվի նաև ամառային արևադարձը, որի ժամանակ Հյուսիսային կիսագնդում արևը հայտնվում է հորիզոնից վեր ամենաբարձր կետում։ Այդ օրը Հյուսիսային կիսագնդում սկսվում է աստղագիտական ամառը, երբ դիտարկվում է տարվա ամենաերկար օրը և ամենակարճ գիշերը։

Երկնային իրադարձությունը տեղի կունենա հունիսի 21-ին, Մոսկվայի ժամանակով 00։44-ին։

Հայաստանում

Հունիս 21-ին Ամառային արևադարձի ուղիղ հեռարձակումը կկազմակերպվի Հայաստանի հնագույն պատմաճարտարապետական գանձ հանդիսացող Քարահունջ (Զորաց քարեր), հայտնել է միջոցառման պաշտոնական կազմակերպիչ “Բնօրրան” պատմամշակութային ՀԿ-ն։ “Արեւադարձ 2020-ը Քարահունջում” կոչվող միջոցառման առցանց հեռարձակումը թույլ կտա հետևել այս աստղագիտական իրադարձության ողջ ընթացքը:
Միջոցառման գործընկերների թվում են Հայաստանի ԿԳՄՍԵ նախարարությունը՝ ի դեմս “Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի, Սիսիանի համայնքապետարանը, “Հայ զբոսավարների գիլդիան” և այլք:
Առցանց միջոցառման ժամանկացացույցը․
 Live-stream արևածագ՝ 07։15 մինչև 07։30։
 Live-stream արևածագ Սթոունհենջում՝ 09:33-ի շուրջ
 Live-stream արևի խավարում՝ 09:40-ի շուրջ։
 15 ժամյա եթերամարաթոն՝ ՛Մարդը և տիեզերքը” խորագրով՝ նախապես նկարահանված տարբերակով հեռարձակվելու են մոտ 15 րոպեանոց ֆիլմեր, ընթացքում տարբեր ոլորտի մարդիկ՝ աստղագետ, տոմարագետ, ազգագրագետ, հնագետ, Քարահունջի վերաբերյալ հետազոտություններ կատարած մասնագետներ խոսելու են օրվա թեմայի շուրջ։
 Live-stream մայրամուտ՝ 18։45 մինչև 19:25-ը։
Ծրագրում կլինեն տիեզերքով հետաքրքվող և Հայաստանն այցելած հայտնի մարդկանց մասնակցությամբ սյուժեներ, հոլովակներ հին ժամանակների մասին, մեջբերումներ համաշխարհային հայտնի գիտնականների աշխատություններից, հետաքրքրաշարժ փաստեր և այլն:
Միջոցառման ուղիղ հեռարձակումը ցուցադրվելու է «Բնօրրան» պատմամշակութային հասարակական կազմակերպության Facebook-յան էջում։
Քարահունջի մասին
Հնագույն մեգալիթյան Քարահունջ (կամ Զորաց Քարեր, որը նշանակում է “Հզոր քարեր”) համալիրը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ ծովի մակարդակից 1770 մ բարձրություն ունեցող սարահարթում: Համալիրի թվագրության վերաբերյալ կարծիքները տարբեր են․ որոշ փորձագետներ ասում են, որ նա կարող է լինել մոտ 7 հազար տարեկան:

Պատմամշակութային արգելոցը զբաղեցնում է շուրջ 7 հեկտար տարածք, կառույցը բաղկացած է 1.5-2.8 մ բարձրությամբ և մինչև 8,5 տոննա քաշով 223 բազալտե քարերից՝ մենհիրներից: Պատմաբանները կարծում են, որ Քարահունջը նախապատմական մարդկանց դամբարանադաշտ է։ Որոշ գիտնականներ կարծում են, որ համալիրը աշխարհի ամենահին աստղադիտարանն է, բայց դրա հավաստի ապացույցներ չկան: Ամենայն հավանականությամբ, այն իր գոյության տարբեր ժամանակաշրջաններում օգտագործվել է տարբեր նպատակների համար՝ փարախից մինչև գերեզման։