Բավ է պառակտվել
01-03-2020 23:34

20 միլիարդ մեգատոննա պայթուցիկի հզորությամբ պայթյունը ցնցել է տիեզերքը

Գիտնականները հայտնաբերել են տիեզերքում Մեծ պայթյունից ի վեր ամենահզոր պայթյունի մասին վկայություններ: Այն մինչ այժմ դիտարկված բոլոր պայթյուններից ամենահզորն է։

Ամենայն հավանականությամբ, էներգիայի հզոր արտանետման աղբյուր է հանդիսացել Երկրից 390 միլիոն լուսային տարի հեռավորության վրա գտնվող գալակտիկայի ակտիվ միջուկը, որի կենտրոնում գտնվում է սև խոռոչների հսկայական զանգվածակույտը:

Պայթյունը խիստ նոսրացրել է Օձակիրի համաստեղությունում գտնվող գնդանման աստղակույտը:

“Ես փորձեցի այս պայթյունը տեղավորել մարդկային գիտակցության շրջանակներում, բայց դա ծայրաստիճան դժվար է”, - BBC- ին տված հարցազրույցում խոստովանել է հայտնագործության հեղինակներից մեկը՝ Մելանի Ջոնսթոն-Հոլիթը: - Լավագույնը, որ կարող եմ առաջարկել պատկերացնել դա վարկյանի յուրաքանչյուր հազարերորդ ակնթարթում միլիարդավոր մեգատոննա հզորությամբ 20 միլիարդ պայթյունն է, և այսպես՝ 240 միլիոն տարվա ընթացքում անընդմեջ”:

Գիտնականները վաղուց գիտեին, որ Օձակիրի համաստեղությունում, որը միավորում է պլազմայի և մութ նյութի հետ խառնված հազարավոր գալակտիկաներ, ինչ-որ տարօրինակ բան է կատարվում:

Ամերիկյան և եվրոպական ռենտգենյան աստղադիտակներն այս համաստեղությունում հայտնաբերերել էին անհասկանալի կոր եզր:

Այդ ժամանակ կարծիք հայտնվեց, որ դա պլազմայում ձևավորված խոռոչի պատն է, որն առաջացել է համաստեղության հիմնական գալակտիկաներից մեկի ակտիվ միջուկից էներգիայի հսկայական արտանետման արդյունքում:

Սև խոռոչները հայտնի են ցանկացած նյութը կուլ տալու հատկությամբ՝ լինի դա գազ կամ նույնիսկ աստղ, որը շատ է մոտեցել խոռոչին։ Իրադարձության հորիզոնին մոտենալուն զուգընթաց այս նյութն արագանում է, մեծանում է շփումը, և արդյունքում ձևավորվում է այսպես կոչված ակրեցիոն սկավառակ:

Արդյունքում, նյութն ամբողջությամբ չի հայտնվում սև խոռոչում, դրա մեծ մասն արտանետվում է հետ՝ տիեզերք: Գալակտիկաների ակտիվ միջուկներում նյութը պտույտից շիկանում է, մերթընդմերթ արտանետելով նյութի և էներգիայի հսկայական ծավալներ, այդ թվում՝ ռադիոալիքների հոսքերի տեսքով, որոնք իրենց ճանապարհին կոտրում են ամեն ինչ:

Սկզբում գիտնականները վստահ չէին, որ այս պայթյունի աղբյուրը գալակտիկայի ակտիվ միջուկն է, քանի որ ճեղքվածքը հսկայական էր: Սա նշանակում էր, որ էներգիայի արտանետումը պետք է հրեշավոր ուժի լիներ:

Այնուամենայնիվ, Ավստրալիայի “Մերչիսոն” աստղադիտարանի (MWA) աստղադիտակների և Հնդկաստանի Հսկայական ռադիոաստղադիտակի (GMRT) օգնությամբ ստացված դիտարկումների արդյունքներն, ըստ ամենայնայնի, հաստատում են այս տեսությունը:

“Այս օբյեկտը նախկինում նկատել էին “Չանդրա” Տիեզերական ռենտգենյան աստղադիտարանի մի խումբ հետազոտողներ: Նրանք տեսել էին այդ պղպջակը շիկացած ռենտգենյան պլազմայում՝ համաստեղության կենտրոնում և ենթադրել, որ այն չի կարող լինել էներգիայի նմանատիպ արտանետումներից մեկը, քանի որ այդ դեպքում այն պետք է անհավանական հսկա արտանետում լիներ: Եվ նրանք պարզապես մերժեցին նման հավանականությունը”, - բացատրել է MWA-ի ղեկավար, պրոֆեսոր Ջոնսթոն-Հոլիթը:

“Այնուամենայնիվ, մենք վերադարձանք դիտարկումներին և ցածր հաճախականությամբ ռադիոաստղադիտակների օգնությամբ պարզեցինք, որ այդ ճեղվածքը լցված է պլազմային ալիքներով”:

Օձակիրի համաստեղությունում նման ճեղվածք ստեղծելու համար պահանջվող էներգիայի քանակը նկատելիորեն գերազանցում է MS 0735 + 74 համաստեղության նախկինում գրանցված ռեկորդը։

“Ինչ-որ չափով, այս պայթյունը կարելի է համեմատել 1980-ին Սենթ Հելենսի ժայթքման հետ, որը պոկել տարել էր լեռան ամբողջ գագաթը”, - նշել է ուսումնասիրության առաջատար հեղինակը՝ Սիմոնա Ջիաչիտուչին ԱՄՆ ծովային հետազոտությունների լաբորատորայից:

«Մասշտաբը պատկերացնելու համար նշեմ, որ ճեղքվածքի տրամագիծը մեկուկես միլիոն լուսային տարի է”, - հավելել է պրոֆեսոր Ջոնսթոն-Հոլիթը: