Բավ է պառակտվել
22-11-2016 12:00

Հաքերները Հայաստանում և ԱՊՀ երկրներում հարձակումներ են իրականացրել բանկոմատների վրա

Միջազգային հանցավոր խումբը մի շարք հեռահար կիբեռհարձակումներ է իրականացրել ավելի քան 10 երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ռուսաստանի, ԱՊՀ այլ պետությունների և Եվրամիության բանկոմատների վրա: Այդ մասին հայտնել է կիբեռհանցագործությունների և խարդախությունների կանխման և հետաքննության միջազգային ընկերություններից մեկը:

Ընկերության տեղեկություններով՝ Հայաստանից և Ռուսաստանից բացի՝ հարձակումների են ենթարկվել Բելառուսի, Ղրղզստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Իսպանիայի բանկերը: Տուժած բանկերի և կորուստների չափերի մասին տեղեկություններ չեն ներկայացվում:

Նշվում է, որ հատուկ ծրագրային ապահովման միջոցով հանցագործները ստիպում են բանկոմատներին գումար տրամադրել: Նշվում է, որ նման հարձակումներ իրականացվել են նաև նախկինում, սակայն դրանց մասշտաբը շատ ավելի փոքր է եղել: