Բավ է պառակտվել
29-11-2016 13:28

Միջուկային մարտկոցները մեկ լիցքավորումով կարող են աշխատել մի քանի հազար տարի

Շատերն են կատակով ասել, որ շուտով սմարթֆոնների մեջ միջուկային մարտկոցներ են օգտագործվելու, իսկ գիտնականները, միաժամանակ, երկար տարիներ իրականացվում միջուկային սինթեզի և հարակից տեխնոլոգիաների ոլորտում հետազոտություններ են կատարում: Կարծես սմարթֆոններում և պլանշետներում միջուկային մարտկոցները կարող են միանգամայն իրական փաստ դառնալ: Բրիսթոլի համալսարանի ֆիզիկոսների և քիմիկոսների թիմը ներկայացրել է միջուկային մարտկոցներ, որոնք, ինչպես պնդում են հետազոտողները, կարող է ապահովել էներգիայի երկարաժամկետ մատակարարում զրոյական արտանետումներով: Նրանք պնդում են, որ այդ մարտկոցները կարող են օգտագործվել ցածր էներգիայով փոքր սարքերի մեջ:

Բրիսթոլի գիտնականների կողմից ստեղծված միջուկային մարտկոցի նախատիպը ներառում է արհեստական ադամանդ, ինչը ռադիոակտիվ դաշտում տեղադրելու դեպքում ցածր էլեկտրական հոսանք է առաջացնում: Մարտկոցում որպես ճառագայթման աղբյուր օգտագործվում է նիկել- 63 անվանմամբ ռադիոիզոտոպներ, սակայն թիմը գտնում է, որ իրենք կարող են էապես բարելավել սարքի էֆֆեկտիվությունը, գրաֆիտի նյութից գեներացված ածխածին-14-ի օգտագործման դեպքում:

«Նման մարտկոցներում շարժվող մասեր կամ ռադիոակտիվ արտանետումներ չկան, բացի այդ, նրանք սպասարկման կարիք չունեն: Տեղի է ունենում միայն ուղղակի էլեկտրաէներգիայի արտադրություն: Պարկուճավորելով ռադիոակտիվ նյութը ադամանդի ներսում, մենք միջուկային թափոնների հեռացման խնդիրը վերափոխում ենք միջուկային մարտկոցների արտադրության և մաքուր էներգիայի երկարաժամկետ մատակարարման», - ասել է Բրիսթոլի համալսարանի վերլուծական կենտրոնի աշխատակից Թոմ Սքոթը:

Եթե մենք օգտագործենք ածխածին-14-ը, ապա միջուկային մարտկոցի լիցքավումը 5730 տարիների ընթացքում միայն կիսվ չափ կսպառվի: Այն կարող է ամբողջությամբ փոխել մեր կյանքը շատ ոլորտներում:

«Այս մարտկոցները կօգտագործվեն այնպիսի իրավիճակներում, երբ անհնար կլինի լիցքավորել կամ փոխարինել ավանդական մարտկոցները: Նրանք կարող են օգտագործվել է ցածր էներգիայով էլեկտրական սարքերում, որոնք երկար կյանք ունեցող էներգիայի աղբյուր են պահանջում` կարդիոխթանիչներ, արբանյակներ, բարձրադիր անօդաչու թռչող սարքեր և նույնիսկ տիեզերական նավեր», - ասել է Թոմ Սքոթը: