Բավ է պառակտվել
13-07-2021 14:09

Yandex-ը կվճարի լրատվամիջոցներին քոնթենտի համար

Yandex-ը լրատվամիջոցների հետ կկիսի իր հասույթի մի մասը՝ Yandex.News-ում դայջեսթների զարգացման շրջանակներում: Չնայած այլ երկրներում թվային հարթակները փորձում են ստիպել վճարել քոնթենտի համար՝ ռուսական հրատարակությունները զգուշավորությամբ են մոտենում այս նախաձեռնությանը:

Այն մասին, որ Yandex-ը մտադիր է գովազդից ստացված եկամուտները կիսել այն գործընկերների հետ, որոնց նյութերը հայտնվում են դայջեսթում՝ քաղվածքներ ԶԼՄ-ների հաղորդագրություններից, որոնցից կարելի արագ իմանալ իրադարձության գլխավոր մանրամասները, ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է «Յանդեքս»-ի «Որոնում, գովազդային և ամպային ծառայություններ» բիզնես խմբի ղեկավար Անդրեյ Ստիսկինը, որի պատասխանատվության ոլորտը ներառում է նաև «Yandex.News» ծառայությունը:

«Մենք պատրաստ ենք մեր գործընկերների հետ ստեղծել տեղակտվությունը ներկայացնելու նոր ձևաչափեր և նրանց հետ կիսել Yandex.News ծառայության ստացած եկամուտները», - ասել է Ստիսկինը: Ըստ նրա, այժմ Yandex.News ծառայությանն իրենց նյութերն են փոխանցում, ընդհանուր առմամբ, ավելի քան 3 հազար գործընկեր։

Yandex-ը նորությունները ներկայացնելու նոր ձևաչափի՝ դայջեսթի փորձարկման մտադրության մասին տեղեկացրել է իր գործընկերներին այս տարվա գարնանը, հայտնել է ՌԲԿ-ին աղբյուրը լրատվական շուկայից: «Էությունն այն է, որ Yandex- ը մտադիր է տեքստ ստեղծել տարբեր լրատվամիջոցների նորությունների քաղվածքներից: Ենթադրվում է, որ ընթերցողը կարիք չի ունենա հետևել աղբյուրի հղմանը, նա կկարողանա էությունն իմանալ անմիջապես դայջեսթից: Հրատարակիչներին հետաքրքրելու նպատակով ընկերությունը մտադիր է գումար առաջարկել», - ասել է ՌԲԿ-ի զրուցակիցը:

«Ինտերնետում և լրատվամիջոցներում կայքերից մոնետիզացիայի ներկայիս մոդելը, երբ նրանք վաճառում են գովազդային բաներներ, հանգեցնում է նրան, որ նրանց թրաֆիկ է հարկավոր, ինչի համար էլ նրանք հաճախ օգտագործում են «դեղին, աղաղակող» վերնագրեր: Որպես պատասխան՝ Yandex.Novosti-ն մշակում է ալգորիթմներ՝ «դեղնության» և չափազանցությունների դեմ պայքարելու համար, և վարկանիշավորելիս հաշվի է առնում տարբեր լրատվամիջոցների ցուցանիշները (վերնագրի տեղեկատվականությունը, օպերատիվությունը, դրանք մեջբերելու ծավալը, տառասխալների բացակայությունը և այլն)», - պարզաբանել է Ստիսկինը: Yandex.News- ը չի բացահայտում իր հասույթի չափը, առաջին եռամսյակում Yandex-ի գովազդից ստացված ընդհանուր հասույթը (ըստ վերջին առկա տվյալների) կազմել է 35,9 մլրդ ռուբլի: Ստիսկինը չի հայտնել նաև, թե Yandex.News-ի հասույթից ինչ չափաբաժին կարող են ակնկալել ԶԼՄ-ները։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ վճարումների չափը համամասնական կլինի դայջեսթում հայտնվելու քանակին: Միևնույն ժամանակ, ըստ ինտերնետային ընկերության գլխավոր մենեջերի, դայջեսթի համար քաղվածքների ընտրությունը կձևավորվի ինքնաբերաբար, ալգորիթմի օգնությամբ, որը վերլուծում է սյուժեի բոլոր նորությունները և առանձնացնում առանցքային կետերը: Յուրաքանչյուր քաղվածքի կողքին կտեղադրվի հղում դեպի նորության աղբյուր։

Անդրեյ Ստիսկինը շեշտել է, որ այդ վճարումները «ատրակցիոն չեն, որտեղ պարզապես փող է բաժանվում»: Նրա կարծիքով, նման ինտեգրումների արդյունքում օգտատերերի համար լրացուցիչ արժեք է ստեղծվում: «Հիմա մենք տեսնում ենք, որ տեղեկատվության սպառումը տեղափոխվում է, օրինակ, Telegram. շատերը ստանում են ակտուալ կարճ թարմացումներ, քանի որ բաժանորդագրված են մեծ թվով Telegram ալիքների: Մենք տեսնում ենք օգտագործման երկու սցենար՝ մանրամասն ուսումնասիրել ամեն ինչ կամ անմիջապես իմանալ բուն էությունը, և ուզում ենք օգտատերերին ընտրության հնարավորություն տալ մեր ծառայության շրջանակներում: Այն հրատարակությունները, որոնք արագ, արտահայտիչ, օբյեկտիվորեն և հակիրճ կերպով տրամադրում են այս տեղեկատվությունը, ի վերջո ստանում են ոչ միայն թրաֆիկ, այլև ընթերցողի հավատարմությունն», - ասել է Ստիսկինը: