Բավ է պառակտվել
12-02-2021 19:13

«Յանդեքսը»- ը հայտնաբերել է գրեթե հինգ հազար փոստարկղի տվյալների արտահոսք

Յանդեքսի անվտանգության ծառայությունը հայտնաբերել է տվյալների ներքին արտահոսք, որի պատճառով կողմնակի անձինք մուտք են ստացել 4887 փոստարկղ: Պատճառը ընկերության աշխատակիցներից մեկի գործողություններն են եղել:

«Ներքին հետաքննության ընթացքում պարզվել է, որ աշխատակիցը չարտոնված մուտք է ապահովում օգտատերերի փոստարկղեր: Նա համակարգի երեք ադմինիստրատորներից մեկն էր, ովքեր ունեին մուտքի այնպիսի իրավունքներ, որն անհրաժեշտ է տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով աշխատանքային առաջադրանքներ կատարելու համար», - ասվում է ընկերության հայտարարությունում։

Նշվում է, որ այս հաշիվներին չարտոնված մուտքն արդեն արգելափակվել է: Փոստարկղերի տերերը ծանուցումներ են ստացել իրենց գաղտնաբառը փոխելու անհրաժեշտության մասին:

Ընկերությունն ու իրավապահները ներքին հետաքննություն են իրականացնում: Յանդեքսը ներողություն է խնդրել տուժած օգտատերերից և խոստացել վերանայել «հասանելիության նման մակարդակի ադմինիստրատիվ իրավունք» ունեցող աշխատակիցների աշխատանքի կազմակերպումն` անձնական տվյալների անվտանգության վրա մարդկային գործոնի ազդեցությունը նվազեցնելու համար: