Բավ է պառակտվել
21-10-2017 13:49

Հայաստանի բնակիչները կկարողանան զմայլվել աստղաթափով

Հայաստանի բնակիչները մի քանի գիշեր շարունակ կկարողանան զմայլվել աստղային անձրևով, այս մասին տեղեկացրել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
Նրա խոսքերով, այդ զարմանահրաշ երևույթին հնարավոր կլինի հետևել սկսած հոկտեմբերի 21-ի գիշերից:
« Աստղաթափը կտևի մի քանի օր, բայց ժամանակի հետ դրա ինտենսիվությունը կնվազի: Եթե սովորական գիշերը կարելի է տեսնել մի քանի աստղի անկում, ապա այս օրերին մարդիկ ականատես կլինեն հարյուրավոր և հազարավար աստղերի անկման»,- նշել է Միքայելյանը:
Նա հայտնել է, որ աստղերի անկմանն ավելի ճիշտ կլինի հետևել քաղաքից հեռու գտնվող վայրերում, որտեղ չի խանգառի արհեստական լուսավորությունը:
« Դրանք օրիոնիդներ են, որոնք կապված են Օրիոնի համաստեղության հետ, որն էլ համարվում է հոսքի աղբյուր»,- ընդգծել է Միքայելյանը:
Նա հավելել է, որ հոսքը վտանգ չի ներկայացնում, քանի որ աստղերը մարում են նախքան Երկրի մթնոլորտին հասնելը:
« Եթե քարերի չափսերն ավելի խոշոր են լինում, դրանք չեն հասցնում լիովին այրվել մինչ Երկրի մակերեսին հասնելը: Այդպես էր եղել Չելյաբինսկում, նախնական հաշվարկներով երկնաքարի չափսը կազմում էր մոտ 15 մետր: Տիեզերական տարածությունում, իհարկե, կան նման խոշոր քարեր, բայց որքան որ դրանք մեծ են, այդքան քիչ է դրանց թվաքանակը, և հակառակը»,- ընդգծել է մասնագետը:
Օրիոնիդները համարվում են ամենագեղեցիկ աստղային հոսքերը, քանի որ դրանք կարող են երկնքում տարբեր գույների հետքեր թողնել: