Բավ է պառակտվել
22-04-2021 10:55

Ապրիլի 22-23-ի գիշերը երկնքում կդիտվի Լիրիդների ասուպային հոսքը

Ասուպային հոսքն այսպես է կոչվում «Քնար» (Lyra) համաստեղության անունով։ Լիրիդների հոսքի սկզբնաղբյուրը Թեթչերի գիսավորն է, որը հայտնաբերվել է 1861թ-ի ապրիլին սիրող աստղագետ Ա․ Թեթչերի կողմից։ Ի տարբերություն Պերսեիդների ասուպային հոսքի՝ Լիրիդների ասուպային հոսքն այդքան էլ առատ չէ։

Մեկ ժամում կարելի է տեսնել 10-20 ասուպ, սակայն դրանց մեծ մասը շարժվում է շատ մեծ արագությամբ` անցնելով Երկրի մթնոլորտով միջինում 48կմ/վ արագությամբ։ Լիրիդների միայն քառորդ մասն է երկնքում թողնում հետքեր։

Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը, Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է որպես կանոն գիսավորների կողմից առաջացրած երկնաքարերի խմբի, և վերջիններս, մեծ (մի քանի տասնյակ կամ հարյուրավոր հազար կմ/ժամ) արագությամբ թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա: Երկրի մթնոլորտի համեմատաբար խիտ շերտերում՝ սովորաբար

Երկրի մակերևույթից 50-130 կմ բարձրության վրա, ասուպներն այրվում են, և միայն նրանցից առավել խոշորները կարող են հասնել Երկրի մակերևույթին: Հատկապես առատ ասուպային հոսքերը մարդիկ անվանել են «աստղային անձրև» կամ «աստղաթափ»:

Հայաստանի երկնքում հնարավոր կլինի տեսնել տարվա ամենապայծառ աստղաթափը
Կառավարության նիստ - 23 ապրիլ, 2020 (Տեսանյութ)
Գալակտիկայի կենտրոնից տարօրինակ ազդանշան է գալիս, որը միանում և անջատվում է պատահականության սկզբունքով
Ցուկերբերգը հերքել է հանուն շահույթի օգտատերերի անվտանգությունն անտեսելու վերաբերյալ մեղադրանքները
Դարքնեթում վաճառքի է հանվել Facebook-ի 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալները