Բավ է պառակտվել
07-12-2022 12:11

Դեկտեմբերի 8-ին Լուսինը կփակի Մարս մոլորակը

Հինգշաբթի առավոտյան Լուսինը կփակի Մարսը։ Այս երևույթը կհամընկնի լիալուսնի և Կարմիր մոլորակի`դեմ դիմաց հայտնվելու հետ։ Այս մասին տեղեկանում ենք։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի պլանետարիումի մամուլի ծառայությունից։

Լիալուսինը կփակի Մարսը դրա դիմաց հայտնվելու պահին։ Այսպես են աստղագետներն անվանում այն պահը, երբ իրար մոտեցած Երկիրն ու Մարսը մի գծի վրա են հայտնվում Արևի հետ, միևնույն ժամանակ Մարսն ու Արևը գտնվում են դեմ դիմաց։ Դեկտեմբերի 8-ին Մարսը կհայտնվի այդ կետում Մոսկվայի ժամանակով ժամը 8:35-ին` Երկրից 82,2 մլն կմ հեռավորության վրա։
«Բոլոր այս երևույթները տեղի կունենան առավոտյան, գրեթե նույն ժամին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ից մինչև 9:00-ն: <...> Կլինի լիալուսին, իսկ Մարսի տեսանելի չափերն ու փայլը` առավելագույնը երկու տարվա ընթացքում, ինչը դիտարկումների համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծի»,- հայտնել են պլանետարիումի մամուլի ծառայությունից՝ մանրամասնելով, որ այս պահին Լուսինն ու Մարսը կլինեն Ցուլի համաստեղությունում։

Մարսի «հանդիպումը» Լուսնի հետ տեղի է ունենում մոտավորապես երկու տարին մեկ։ Մարսը Երկրին առավելագույնս մոտենում է (60 մլն կմ–ից պակաս) 15-17 տարին մեկ։