Բավ է պառակտվել
01-02-2014 11:53

Նախագահը մասնակցել է Աբովայնի ԲԿ բացմանը

 Այսօր, փետրվարի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց է Աբովյանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Երկրի ղեկավարը շրջել է ամբողջովին հիմնանորոգված և արդիական սարքավորումներով հագեցած հիվանդանոցի բաժանմունքներում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Աբովյանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Վիկտորյա Միքայելյանը լրագրողների հետ զրույցում նշեց. ՙԿենտրոնը կառուցվել է 1980 թ. և առ այսօր միայն կոսմետիկ վերականգնման աշխատանքներ են իրականացվել, իսկ այժմ կենտրոնը հիմնովին վերանորոգված է և զինված է նորագույն սարքավորումներով՚: Այս առիթով նա շնորհակալություն հայտնեց Համաշխարհային բանկին և Առողջապահության նախարարությանը: Վերջինիս խոսքով՝ 2013 թ-ին կենտրոնը սպասարկել է 2610 հիվանդի, իսկ արդիականացման աշխատանքներից հետո այն հնարավորություն կունենա սպասարկել ալելի շատ քաղաքացիների` ավելացնելով, որ այժմ հիվանդների հոսք դեպի Երևան չի լինի: Իսկ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան նշեց, որ Բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքները սկսվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական հանձնարարությամբ: Նախարարի խոսքերով`վերակառուցվել է 3500 քմ տարածք, կենտրոնը զինվել է նորագույն սարքավորումներով: ՙՄեր քաղաքականությունը կայանում է նրանում, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի տեղում ստանա որակյալ բժշկական ծառայություններ արդիականացված բժշկական կենտրոններում»,- ասաց Դերենիկ Դումանյանը: Նախարարը ավելացրեց, որ արդեն ավարտին են մոտենում Ալավերդու բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքները: