Բավ է պառակտվել
14-03-2020 13:58

Արսեն Թորոսյանը հաստատել է կորոնավիրուով վարակվածության երկու նոր դեպք Հայաստանում

Այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից մեկի մոտ առկա է թոքաբորբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

“Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն, որից 36-ը բացասական էր, իսկ երկուսը` դրական”,- գրել է Թորոսյանը:

Նա տեղեկացրել է, որ հիվանդացածները նույնպես վարակվել են Էջմիածնում և ի սկզբանե մեկուսացված են եղել:

Ընդհանուր առմամբ այս պահին Հայաստանում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսի 15 դեպք։ Առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին։ Վարակվածների թվում են Իրանից և Իտալիայից ժամանած Հայաստանի քաղաքացիներ, նրանց հետ շփման մեջ եղած մարդիկ, մեկ Իտալիայի քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած մեկ մարդ։

Աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 140,7 հազարը, մահացել է շուրջ 5,4 հազար մարդ։ Առողջացել է 70 հազ․ մարդ։