ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով փոխնախարար Ալեքսեյ Կուզնեցովին։
Շաբաթ օրը Մուրաշկոն Հայաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Գրիգորյանի հետ, որի ընթացքում քննարկվել են առողջապահության, բժշկական արտադրանքի, առողջապահության ինֆորմատիզացիայի ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր։
«Ընդգծվել է փոխվստահությունն ու պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում»,- ասել է Կուզնեցովը։