Բավ է պառակտվել
02-04-2021 12:58

Հայաստանում Սպուտնիկ V-ով պատվաստվածների շրջանում որևէ անսպասելի հետևանք չի արձանագրվել

Հայաստանում Sputnik V- ով պատվաստվածների շրջանում որևէ անսպասելի հետևանք չի գրանցել, ասել է Հայաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժանմունքի վարիչ Ռոմելլա Աբովյանը ուրբաթ օրը կայացած քննարկումների ժամանակ։

Նա նշել է, որ Հայաստանը Ռուսաստանից ստացել է Sputnik V պատվաստանյութի 2 հազար դեղաչափ, որով պատվաստվել է մարդկանց փոքր խումբ՝ հիմնականում առողջապահության ոլորտի աշխատողներ և ռիսկի խմբում գտնվող մարդկիկ:

«Sputnik V- ով պատվաստվածների մոտ՝ շուրջ 600 մարդ, անսպասելի դրսևորումներ չեն արձանագրվել», - ասել է Աբովյանը:

Նա նշել է, որ նմանատիպ արդյունքներ են սպասվում նաև AstraZeneca-ի դեպքում, քանի որ ուսումնասիրությունները ցույց չեն տալիս անսպասելի երևույթներ:

Ինչ վերաբերում է պատվաստումներից հետո այլ երկրներում գրանցված մահվան դեպքերին, ապա, ինչպես նշեց փորձագետը, դեռ չկա ապացույց այն մասին, որ բոլոր բացասական դեպքերը կապված են պատվաստանյութի հետ:

«Լինում են դեպքեր, երբ վիրուսը անցնում է ասիմպտոմատիկ, և հնարավոր է, որ այդ դեպքերը կարող են կապված լինել վիրուսի հետ, այլ ոչ թե պատվաստման արդյունքի, և եթե նրանք չպատվաստվեին նույն հետևանքները կարող էին լինել, ամեն դեպքում բոլոր խնդիրներն ուսումնասիրվում են», - ասաել էԱբովյանը:

Հայաստանի կողմից գնված պատվաստանյութերը

Ըստ հանրապետության առողջապահության նախարարության տվյալների, մարտի 28-ին Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ:

Խմբաքանակը ներկրվել է ԱՀԿ-ի «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով և նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստելու համար:

Ավելի վաղ Հայաստան էր ներկրվել Sputnik V պատվաստանյութի փորձնական խմբաքանակը: Բանակցություններ են տարվում նոր խմբաքանակ ստանալու շուրջ, բայց չնայած հայտարարություններին, որ պատվաստումները կսկսվեն մարտի վերջին, մատակարարման վերջնական պայմանագիրն այդպես էլ ստորագրված չէ։