Բավ է պառակտվել
12-05-2021 11:42

Հայաստանը ստացել է «Sputnik-V» պատվաստանյութի 2-րդ բաղադրիչի 14 հազ․ դեղաչափ

Հայաստանը ստացել է «Sputnik-V» պատվաստանյութի 2-րդ բաղադրիչի 14 հազ․ դեղաչափ, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«14 հազար երկրորդ դեղաչափ «Sputnik-V» պատվաստանյութն այս գիշեր հասավ Հայաստան։ Նշենք, որ նույն պատվաստանյութի համապատասխան քանակի առաջին դեղաչափն արդեն իսկ բաշխված է առողջության առաջնային օղակին ու ռիսկի խմբերի քաղաքացիները ստանում են իրենց պատվաստումները»,- նշվում է հայտարարությունում։

Գերատեսչությունում նշում են, որ COVID-19-ի համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով երկրում շարունակվում է պատվաստումների գործընթացը, ինչպես նաև` պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։

Նախարարությունը հիշեցնում է, որ «Sputnik-V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Իսկ «AstraZeneca»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: Միաժամանակ, գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում, Երևանում` Հյուսիսային պողոտա,

«Դալմա Գարդեն» մոլ և «Մեգամոլ» առևտրի կենտրոններ, Գյումրու Վարդանանց հրապարակ, Վանաձորի Հայքի հրապարակ, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ: